
Իսրայելն ուժեղացրել է պաշտպանությունը Գոլանի բարձունքներում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ուժեղացրել է պաշտպանությունը Գոլանի բարձունքներում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ և մեծացրել է պատրաստվածությունը տարբեր սցենարների համար։
Իսրայելի պաշտպանության բանակն այդ մասին հաղորդագրություն է տարածել:
«Իրավիճակի գնահատման հիման վրա Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում պաշտպանական առաքելությունների համար Գոլանի բարձունքների շրջանում՝ իսրայելա-սիրիական սահմանին հարող տարածքում: Ուժեղացումը կամրապնդի պաշտպանությունը տարածաշրջանում և կնպաստի պատրաստվածությանը տարբեր սցենարներին», – ասվում է հաղորդագրության մեջ: