
Բայդենն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ NBC

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել անցյալ շաբաթ Գոհաբանության օրվա կապակցությամբ, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով զրույցին ծանոթ երկու աղբյուրների։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը զանգահարել է Բայդենին շնորհավորելու Գոհաբանության օրվա կապակցությամբ, երկու առաջնորդների զրույցը կարճատև է եղել և չի վերաբերել ակտուալ օրակարգին: