
Աթենքում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Աթենքում ոստիկանների կողմից 2008 թվականին ուսանողի սպանության տարելիցին նվիրված երթից հետո ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ամեն տարի անցկացվող երթին միացել էր 5000 մարդ: Երթից հետո ցուցարարները քարեր ու բենզինային ռումբեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով։