Միշուստինն այսօր ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառները:
Հրապարակվել է ԵԱՀԿ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալ-գնդապետ Մուսա Ավսևերին նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ։
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն կառավարություն է ուղարկել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու որոշման նախագծի պատրաստման պահանջ։
Ջավադ Օուջին շեշտել է, որ Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել է գազ ներկրելու համար Թուրքմենստանի Հանրապետությանն ունեցած իր պարտքերը:
Թուրքիան ավարտել է ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո: Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաընկերությունը: «Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության A-400M ինքնաթիռը հաջողությամբ ավարտեց երկրորդ և երրորդ խմբի թռիչքները՝ 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարական գումարտակի տեղակայման շրջանակներում, որը ծառայելու է Կոսովոյում», – նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով Թուքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Հունիսի 6-ին Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կայցելի Զապորոժիեի ԱԷԿ: Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ է այցելել նաև 2022 թ.-ի սեպտեմբերին և 2023 թ.-ի մարտին:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քննադատություններն Իրանի հասցեին և նշել, որ Թեհրանն առանց երկմտելու կուժեղացնի իր պաշտպանության և զսպման կարողությունները:
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրի ազգային արժույթը՝ լիրան կրկին սկսել է շարունակաբար արժեզրկվել:
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Ռիչմոնդ քաղաքում ավագ դպրոցում ավարտական արարողության ժամանակ հունիսի 6-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 5 մարդ՝ վիրավորվել: Ըստ ոստիկանության՝ Ռիչմոնդի Մոնրո զբոսայգում նաև այլ մարդիկ են վնասվածքներ ստացել, երբ փորձել են փախչել հրաձգությունից: Այդ վիրավորների թվում է նաև 9-ամյա մի աղջիկ, որին հարվածել է մեքենան: Ոստիկանությունը […]
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարող է ասել վերջերս ՀՀ տարածքից Ադրբեջանի կողմից առևանգված զինվորների մասին։
Հազարավոր մարդիկ են տարհանվել հեղեղված բնակավայրերից: Կան մտավախություններ, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան, «Իրավագիտակից հասարակություն» ՀԿ նախագահ Արմեն Բաղդասարյանը նույնպես ասաց, որ Արցախն իրավական ոչ մի առումով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Հունիսի 7-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել է թունավորման 62 դեպք, այդ թվում՝ 20 մարդ մահացել է
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Դնեպր գետի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջովին անցել է ջրի տակ:
Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ ընդհանուր առմամբ, այդ գործով հանրապետությունում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անկլավների հարցով պետք է զբաղվի սահմանազատման հարցերի հանձնաժողովը։
Թուրքիայի կապալառուների միության տեղեմացմամբ՝ Սաուդիան Արաբիայի նավթային «Saudi Aramco» ընկերությունը երկրում շինարարական աշխատանքներ կատարելու համար նախապատվությունը տվել է թուրք կապալառուներին:
Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատեհապաշտության չեմպիոն ու կոնյունկտուրայի ասպետ, ի սկզբանե մտածված Արցախից տարանջատման քաղաքականությունը բացահայտեց միայն 2021թ․ ընտրություններից հետո՝ դրա նախընտրական շրջանում քվե մուրալով Արցախի հարցը «անջատում հանուն փրկության» սկզբունքով լուծելու սուտ խոստումներով։
Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգում փոփոխություններ են կատարվել։ Վրաստանի կառավարության այսօրվա նիստում քննարկվելիք հարցերից մեկը Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններն էին։
«Հայաստանի իշխանությունները փայլուն պատկերացնում են, թե ինչ հետևանքներ է ունենալու իրենց այս դավաճանական, հայատյաց քաղաքականությունը: Իրենք իրենց ապահովված են համարում, որովհետև իրենց անձից դուրս որևէ այլ բան մտածելու հնարավորություն չունեն: Դուք տեսաք՝ նրանց տեսակը ոնց էր տժժում Սարյան փողոցի գինու փառատոնին, դուք տեսաք՝ այս մարդիկ ինչ երջանիկ են, երբ մի կտոր կրակի վրա խանձած միս են հոշոտում, դուք տեսաք՝ այս ծառայողական մեքենաների վայելքներից ինչպես են օգտվում, դուք հիշեք՝ ԱԺ նախագահը Հունաստանի կղզիներում ինչ քեֆեր էր անում, դուք տեսեք, թե նրանք ինչ արհամարհանքով են խոսում իրենցից ներքև կանգնածների մասին, և կհասկանաք՝ նրանց չի հետաքրքրում այս երկիրը, որովհետև իրենք իրենց այս երկրում չեն պատկերացնում»:
Թուրքական ԶԼՄ-ները մի քանի օր է գրում են Երևանի մետրոպոլիտենի՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում փակցված Մեծ Հայքի քարտեզի թարմացման և արդեն իսկ լեդ էկրանով ցուցադրման մասին։
Կախովկայի ՀԷԿ-ում ավերածությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է տեղի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 24:00-ին): Այս մասին հունիսի 6-ին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը:
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
Թուրքական ընդդիմադիր կայքերից մեկը հրապարակել է հոդված վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի ու նրա քաղաքական ուժի՝ երիտասարդների վերաբերյալ վարած քաղաքականության մասին։ Ըստ հոդվածի՝ իշխող կուսակցությունը երիտասարդներին վերաբերող քաղաքականության մասին ոչինչ չի ասում, այդ իսկ պատճառով երիտասարդները մենակ են մնում իրենց դեմ ծառացած տարբեր դժվարությունների առաջ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն է։
Արցախը կանգուն է մնալու, որովհետև արցախցու ոգին անկոտրում է, իսկ հայության գիտակից հատվածի միտքն ու հավատքը՝ անսասան։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի հայ համայնքը։
«Բանակցություններից հետո թուղթ ընդհանրապես կարող է և չստորագրվել, որովհետև անկախ դրանից, քանի այս իշխանությունն է, ամեն օր թուլանում է Հայաստանը։ Թղթի ստորագրումն ավելի շատ ձեռնտու է Հայաստանի դե ֆակտո իշխանությանը, որովհետև այդ կերպ կբավարարեն իր կադաստրի վկայականի մարմաջը»,- ասաց Էլբակյանը։