Բաժիններ՝

Պենտագոնը կընդլայնի Ուկրաինայի հասանելիությունը Starshield համակարգին

Պենտագոնը պայմանագիր է կնքել ամերիկյան SpaceX ընկերության հետ՝ ընդլայնելու ուկրաինական Starlink տերմինալների հասանելիությունը դեպի ավելի անվտանգ և ռազմականացված Starshield համակարգին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Պայմանագիրը նշանակում է, որ արդեն Ուկրաինայում գտնվող 2500 Starlink տերմինալները հասանելիություն կունենան Starshield-ի՝ Starlink-ի միջոցով մասնավոր և կոդավորված ազդանշանին, որն ավելի դժվար է կոտրել կամ խցանել:

Այս թիվը գումարվում է 500 տերմինալներին, որոնք ավելի վաղ միացված էին Starshield-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջնագծում հիմնականում օգտագործում են SpaceX-ի արբանյակային կապի Starlink համակարգը, քանի որ կապի այլ միջոցները ոչնչացվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031