
Ֆիդանն ու Բլինկենը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրավիճակը և կոչ է արել կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի բոլոր խաղացողների համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի վերջին իրադարձությունները։
Նախարար Ֆիդանը կարևորել է նախկին սխալները չկրկնելը և ասել, որ Դամասկոսը պետք է իրատեսորեն գործի, երկխոսություն սկսի ընդդիմության հետ և սկսի քաղաքական գործընթացը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր խաղացողները պետք է կառուցողական դեր ունենան այս ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։