Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել ռազմական դրություն մտցնելու համար

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ներողություն է խնդրել երկրի բնակիչներից՝ ռազմական դրություն մտցնելու որոշման համար։ Այս մասին նա հայտարարել է հեռուստատեսային ուղիղ եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես ներողություն եմ խնդրում իմ արարքների համար։ Ես չեմ պատրաստվում խուսափել ռազմական դրություն հայտարարելու հետ կապված գործողությունների համար քաղաքական եւ իրավական պատասխանատվությունից», – հայտարարել է նա ուղիղ հեռուստատեսային ուղերձում, որից հետո խոնարհվել է:

Նախագահը ներողություն է խնդրել քաղաքացիներից առաջացած անհանգստության և անհարմարության համար:

Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։

Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։

Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031