Բաժիններ՝

Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն պաշտպանության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ողջ շրջանակը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։

Հնդկաստանի պաշտպանության նախարաը պաշտոնական այցով Ռուսաստան կայցելի դեկտեմբերի 8-10-ը։ Նա կմասնակցի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստին։

«Նախարարները կքննարկեն երկու երկրների միջև բազմակողմ պաշտպանական հարաբերությունների ողջ շրջանակը՝ այդ թվում ռազմական և արդյունաբերական համագործակցությունը: Նրանք նաև մտքեր կփոխանակեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ»,-նշել են Հնդկաստանի ՊՆ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս