
Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացում է իր դռները

Փարիզի Աստվածամոր տաճարն ավերիչ հրդեհից 5.5 տարի անց դեկտեմբերի 7-ին վերաբացում է իր դռները: Ակս մասին հայտնում է Reuters-ը:
860-ամյա միջնադարյան տաճարը, որը Ֆրանսիայի ու Փարիզի խորհրդանիշն է, մանրակրկիտ կերպով վերականգնվել է:
Նշվում է, որ տաճարի վերաբացման արարողությանը, ի թիվս այլ երկրների առաջնորդների, կմասնակցի նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը: