Բաժիններ՝

Հարավային Կորեայի խորհրդարանը մերժել է առաջին տիկնոջ նկատմամբ հետաքննութուն անցկացնելու օրինագիծը

Հարավային Կորեայի խորհրդարանը մերժել է երկրի առաջին տիկին Կիմ Կեոն Հիի նկատմամբ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ օրինագիծը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հարավային Կորեայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում ընդդիմությունը:  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող կուսակցությունը որոշում է կայացրել դեմ քվեարկել երկրի նախագահին իմփիչմենթ հայտարարելու նախագծին, որը ներկայացրել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր։

Նախագահին իմփիչմենք հայտարարելու համար ընդդիմադիր ուժերին անհրաժեշտ է իշխող կուսակցության 8 պատգամավորի ձայն։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։

Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։

Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։

Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։ Դրանից հետո երկրի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել նախագահի նկատմամբ, իսկ երկրի պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս