Բաժիններ՝

Կատարի իշխանությունները հայտնել են, որ կհամագործակցեն Թրամփի վարչակազմի հետ Գազայի հարցում

Կատարը կհամագործակցի Թրամփի ապագա վարչակազմի հետ Գազայի հարցում, շաբաթ հայտնել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին, տեղեկացրել է Reuters-ը։

«Մենք մեծ աջակցություն ենք տեսել ապագա վարչակազմի կողմից, եւ դա ստիպել է մեզ (փորձել) գործը շարժել մեռյալ կետից եւ ամեն բան վերադարձնել իր հուն, եւ մենք մասնակցել ենք դրան վերջին մեկ-երկու շաբաթներում»,- ասել է Ալ Թանին Դոհայի կոնֆերանսում։

Սթիվ Վիթքոֆը, որը պաշտոնապես կզբաղեցնի բանագնացի պաշտոնը Թրամփի վարչակազմում, նոյեմբերի վերջին հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Ալ Թանիի հետ, տեղեկացրել է գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին։

Վիթքոֆը մեկնել է Կատար եւ Իսրայել, որպեսզի դիվանագիտական աշխատանք սկսի հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագրի ուղղությամբ՝ մինչեւ նորընտիր նախագահի երդմնակալությունը 2025թ. հունվարի 20-ին, հինգշաբթի տեղեկացրել է Reuters-ին աղբյուրը, որը տեղյակ է բանակցությունների ընթացքի մասին։

Պատերազմը Գազայում ընթանում է արդեն ավելի քան 14 ամիս, անկլավի մեծ մասը ավերված է, ավելի քան 40 000 պաղեստինցի սպանվել է, իսկ իսրայելական զորքերը շարունակում են ռմբակոծել տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031