
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր հավասար պայմաններով, և եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված որոշակի սահմաններում և ազգային շահերից ելնելով՝ մենք պատրաստ ենք համաձայնության, բայց, եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»,- ԻԻՀ նախագահի խոսքերը մեջբերել է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից հետո նա կրկնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնչեցրած դիրքորոշումն այն մասին, որ Թեհրանը հոռետեսորեն է դիտարկում բանակցությունները և լավատես չէ։