Թուրքիան դարձել է այն 11 երկրներից մեկը, որոնք կարող են արտադրել կապի սեփական արբանյակներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձակել է կապի առաջին ազգային արբանյակը՝ Türksat 6А-ն։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Այդպիսով Թուրքիան դարձել է կապի արբանյակներ արտադրող 11 երկրներից մեկը։

Türksat 6А-ն կունենա առնվազն 15 տարվա պիտանիության ժամկետ, սարքավորման սփռման տարածքը կներառի նախկինում չընդգրկված շրջաններ, այդ թվում՝ Հնդկաստանը, Թաիլանդը, Մալայզիան և Ինդոնեզիան:

«Շնորհիվ Türksat 6A-ի, որի մշակումն ավելի քան 80 %-ով իրականացրել ենք ներքին ուժերով, Թուրքիան դարձել է այն 11 երկրներից մեկը, որոնք կարող են արտադրել կապի սեփական արբանյակները», – սարքավորման շահագործման արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Նրա խոսքով՝ կապի նոր արբանյակը 20 տարվա քրտնաջան, ինտենսիվ և լարված աշխատանքի արդյունք է:

Ինչպես նշել է Էրդողանը, հեղափոխական այս նախագծի շնորհիվ Թուրքիան ունի արբանյակային կապի ազգային պլատֆորմ։ Այդպիսով, թուրքական արբանյակների սփռած տիրույթում գտնվող մարդկանց քանակը 3,5 միլիարդից կհասնի 5 միլիարդի:

Տեսանյութեր

Լրահոս