Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է նոր սահմանափակումներ մտցնել ներգաղթյալների համար

Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը օրինագիծ է մշակել, որը ներգաղթյալների երեխաների ռուսերենի իմացությունը ստուգելու առավելագույն փորձերը սահմանափակում է երկու տարով։ Օրինագծի տեքստը, որը շուտով կներկայացվի Պետդումա, ТАСС-ի տրամադրության տակ է։

Ռուսաստանում ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է դպրոցներում ընդգրկել ներգաղթյալների՝ ռուսերենին չտիրապետող երեխաներին։ Թեստավորումը կանցկացվի հանրակրթական կազմակերպություններում, ամբողջ ընթացքը կնկարահանվի, երեխայի բանավոր պատասխանները կձայնագրվեն: Եթե ​​թեստը հաջող չանցնի, ապա երեխային կառաջարկվի լեզվի լրացուցիչ ուսուցում, և նա կկարողանա վերահանձնել թեստն ամենաշուտը երեք ամիս անց:

«Առաջարկվում է ռուսաց լեզվի իմացությունը ստուգելու անընդմեջ փորձերը սահմանափակել երկու տարով, որից հետո օտարերկրյա քաղաքացին կկորցնի ընդհանուր նախնական, ընդհանուր տարրական, և ընդհանուր միջնակարգ հանրակրթական ծրագրերն անվճար հիմունքներով յուրացնելու իրավունքը»,- ասված է փաստաթղթում։

Ըստ Նիլովի՝ ներկայում նման թեստավորում անցնելու փորձերի ընդհանուր քանակի սահմանափակում չկա։ «Կարևոր է նշելը, որ օտարերկրյա քաղաքացիների համար նման թեստավորումն իրականացվում է անվճար, այսինքն՝ բյուջետային միջոցների, հետևաբար՝ հարկատուների հաշվին»,- պարզաբանել է հանձնաժողովի ղեկավարը։

Նա նշել է, որ օրինագիծը կվերացնի սովորողների տարիքային հնարավոր տարբերությունը, «որովհետև օտարերկրյա քաղաքացին ռուսերեն սովորելու ընթացքում կարող էր հիմնական ծրագիրը չյուրացնել»։

«Այս խնդիրը չափազանց արդիական է դպրոցահասակ երեխաների համար։ Դասընթացը պետք է անցկացվի հարմարավետ և ապահով միջավայրում։ Եթե երեխաների խմբում մեկ տարվա տարբերությունն այնքան էլ էական չէ, ապա երկու տարվա տարբերությունն արդեն անհարմար է և՛ ուսանողների, և՛ դասախոսական կազմի համար։ Դա նշանակում է նաև, որ երկու տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին չի ինտեգրվել ռուսական միջավայրին, քանի որ առանց լեզվի իմացության դա բավականին խնդրահարույց է»,- նշված է փաստաթղթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս