«Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ». հույն արքեպիսկոպոս

Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Յորգիոսը Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղերձ է հղել, որում անդրադարձել է Թուրքիային և Կիպրոսում բնակվող թուրքերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է․ «Այս տարի ևս Կիպրոսի հույները լիարժեքորեն չեն զգա Զատկի տոնի ուրախությունը։ Թուրք բռնապետն արդեն 51 տարի է, ինչ խաչելության է ենթարկել մեր հայրենիքը, բայց կգա մեր ազատագրման օրը»։

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

Իր շրջաբերականում արքեպիսկոպոսը, դիմելով Հունաստանին և ամբողջ աշխարհի հելլենիզմին, ասել է. «Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել թուրք օկուպանտներին վտարելու և հայրենիքն ազատագրելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930