«Մեր առաջնային նպատակն է նվազեցնել գնաճը». Թուրքիայի փոխնախագահ

Գիրեսունում կայացած Տնտեսական համակարգման խորհրդի (EKK) նիստից հետո Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Խոսելով Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցության մասին՝ ընդծել է․ «Մեր առաջնային նպատակն է նվազեցնել գնաճը, մեծացնել արտադրության ծավալը հավասարակշռված աճի շրջանակներում և ապահովել կայուն սոցիալական վիճակ։ ԱՄՆ մաքսատուրքերի պարագայում մենք ավելի շահեկան դիրքերում ենք, քան շատ այլ երկրներ:

Մեր ներքին շուկան մեծ է, ինչն էլ սահմանափակում է արտաքին ազդեցությունները»:

Յըլմազը նշել է, որ քայլեր են իրականացվում սննդի մատակարարումը մեծացնելու և էներգետիկայի ոլորտում արտաքին կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930