Բաժիններ՝

Ռադայի պատգամավորը հայտնել է, որ Ուկրաինայի բանակցությունները Լոնդոնում կսկսվեն ապրիլի 22-ին

Ապրիլի 22-ին Լոնդոնում կսկսվի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Կիևի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նման հայտարարություն է արել Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Իմ տեղեկություններով՝ վաղը Լոնդոնում կսկսվեն խաղաղ խորհրդակցություններ Ուկրաինայի իրավիճակի շուրջ, կմասնակցի ուկրաինական պատվիրակությունը։ Սա կլինի անցած շաբաթ Փարիզում տեղի ունեցած խորհրդակցությունների շարունակությունը», – գրել է նա իր «Տելեգրամ» ալիքում։

Գոնչարենկոն հավելել է, որ հանդիպման հիմնական նպատակն է հասկանալ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ուկրաինայի ընդհանուր դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Լոնդոնում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Ակնկալվում է, որ ամերիկյան կողմի կազմում կլինեն նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։  Ըստ The Wall Street Journal-ի՝ եթե խորհրդակցություններից հետո Վաշինգտոնի, Եվրոպայի և Կիևի դիրքորոշումները համընկնեն, Ուիտկովը կարող է մեկնել Ռուսաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս