Բաժիններ՝

Թրամփը մտադիր է Հարվարդին զրկել ևս 1 միլիարդ դոլարի ֆինանսավորումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը կրճատել ևս 1 միլիարդ դոլարով՝ ուսումնական հաստատության կողմից իր քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելուց հրաժարվելու պատճառով:

Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ըստ պարբերականի տվյալների՝ կրճատումը կվերաբերի համալսարանի բժշկական հետազոտությունների դաշնային ֆինանսավորմանը:

Հարվարդի համալսարանի նախագահ Ալան Գարբերն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսումնական հաստատությունը չի ընդունի Թրամփի վարչակազմի պահանջները՝ փոփոխություններ մտցնելու  իր քաղաքականության մեջ:

Ապրիլի 15-ին Թրամփն առաջարկել է Հարվարդը գնահատել որպես քաղաքական կազմակերպության և բուհին զրկել չհարկվող համալսարանի կարգավիճակից։ Կրթության նախարարությունը հայտարարել է Հարվարդի համար 2,2 միլիարդ դոլարի դրամաշնորհների և 60 միլիոն դոլարի երկարաժամկետ պայմանագրերի սառեցման մասին: Հաղորդվել է նաև, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է վերանայել այս էլիտար բարձրագույն ուսումնական հաստատության հետ շուրջ 9 միլիարդ դոլար ընդհանուր գումարի դրամաշնորհներն ու պայմանագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930