
Գիտնականները բացատրել են կորոնավիրուսի նոր մուտացիայի վտանգավորությունը

Առկա է կորոնավիրուսի առանձնահատուկ մուտացիա, որը կարող է արագացնել դրա տարածումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստ, Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:
«Տվյալները ցույց են տալիս որ առկա է որոշակի մուտացիա, որն արագացնում է վիրուսի ռեպլիկացիան եւ ավելացնում դրա կուտակումն օրգանիզմում»,-ասել է Ֆաուչին Journal of the American Medical Association թերթին տված հարցազրույցում:
Վարակաբանը նշել Էէ, որ այդ մուտացիայի ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: