COVID-19-ը ֆրանսիացու մոտ չորսժամանոց էրեկցիա է առաջացրել

Ֆրանսիայում՝ Լե Շեն քաղաքի հիվանդանոցներից մեկում, COVID-19-ով ծանր պացիենտի մոտ պրիապիզմ է առաջացել՝  երկարատև և ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական գրգռվածության հետ: Հիվանդն ունեցել է չորսժամանոց էրեկցիա, գրում է Daily Mail-ը:

62-ամյա տղամարդու սեռական օրգանում առաջացել են արյան բազմաթիվ թանձրուկներ, որոնք երկար ժամանակ հեռացվել են ներարկիչի ասեղով: Հիվանդի ցավը թեթևացրել են սառույցով:

«COVID-19-ը տղամարդու մոտ առաջացրել է թրոմբոզ, որն էլ իր հերթին՝  նպաստել է պրիապիզմի դրսևորմանը»,- ասել է բժիշկ Միրիամ Լամամրին: Նա հավելել է, որ սա կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ առնանդամի թրոմբոզի իրեն հայտնի առաջին դեպքն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031