Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հաստատվել:

Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեսյբուք»-ի էջը, այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի: Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության»,- նշված է հաղոդրագրությունում:

Արցախում կորոնավիրուսի ընդհանուր թեստավորումների քանակը 2 320 է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031