Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով:
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 535 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29820-ի:
«Իրականում այնպես չէ, որ մեր համաճարակաբանները կամ մենք չենք կարծում, որ թեստավորման քանակը պետք է ավելացնել, և այնպես էլ չէ, որ այն չի ավելացել։ Մենք արդեն օրական «հեշտությամբ» իրականացնում ենք 2500 թեստ, ինչը մոտ ապագայում կմեծանա, և կանխատեսում ենք, որ 1-2 կամ մաքսիմում 3 շաբաթվա ընթացքում հզորությունների մեծացմանը զուգընթաց՝ մեր լաբորատորիաներում, այսինքն՝ պետական պատվերի շրջանակներում թեստավորումների քանակը կհասցնենք մոտավորապես 3000-ի։ Սրան գումարած՝ մասնավոր լաբորատորիաներում անցկացվող թեստերը, կունենաք մոտավորապես 4000 թեստ»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Կրկին ու կրկին պահանջում ենք հետեւել մեր հորդորներին՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։
Շիրակի մարզում հուլիսի 7-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի, նրանցից 263-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը «Ռենդեսիվիր» հակավիրուսային դեղի խմբաքանակ է գնել, որը մոտավորապես 10 օրից կլինի Հայաստանում։ Բանակցում են նաև «Առֆիրավիր» հակավիրուսային դեղը ձեռք բերելու համար։ Բոլորովին այլ իրավիճակ է պատվաստանյութերի մասով։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 349 նոր դեպք, ապաքինվել է ևս 605 մարդ:
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հաստատվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաքրքրվում է կորոնավիրուսի ռուսաստանյան պատվաստանյութով:
Մի խումբ գիտնականներ, որի մեջ մտնում են 239 մասնագետներ 32 երկրներից, բաց նամակ է պատրաստել Առողջապհության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ). այնտեղ առաջարկվում է ճանաչել, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել օդակաթիլային միջոցով՝ երկար ժամանակ մնալով օդում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 330 նոր դեպք, ապաքինվել է ևս 162 մարդ:
Հուլիսի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է:
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտաբերվել:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 580 նոր դեպք, ապաքինվել է ևս 451 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել:
Եթե երկրներն առանց COVID-19-ի նախազգուշական միջոցների շարունակեն բացել իրենց սահմանները, ապա իրադրությունը կզարգանա վատագույն սցենարով։
Ֆրանսիայում՝ Լե Շեն քաղաքի հիվանդանոցներից մեկում, COVID-19-ով ծանր պացիենտի մոտ պրիապիզմ է առաջացել՝ երկարատև և ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական գրգռվածության հետ: Հիվանդն ունեցել է չորսժամանոց էրեկցիա, գրում է Daily Mail-ը:
Առկա է կորոնավիրուսի առանձնահատուկ մուտացիա, որը կարող է արագացնել դրա տարածումը:
ԱՄՆ-ի իշխանությունները հուսով են, որ մինչեւ աշուն երկրում կլինեն կորոնավիրուսի շուրջ 40 – 50 միլիոն թեստերի կատարման հնարավորություններ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին:
Արցախում հուլիսի 3-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 129 քաղաքացու մոտ, որից 101-ն առողջացել են:
Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 320-ի:
Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են BNT162b1 ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները:
2020 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Սպիտակի բժշկական կենտրոնը թթվածնով հագեցած 120 մահճակալով միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբն սկսել են կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիր» պատրաստուկը մատակարարել արտահանման համար. հունիսին այն արդեն ուղարկվել է Բելառուս, մոտ ժամանակներս սպասվում են մատակարարումները Ղազախստան:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետ կապված՝ ի՞նչ նորություններ կան, և Հայաստանն ի՞նչ է անում հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար։