ԱՄՆ-ում կարծում են, որ COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունը մուտացիայի հետևանքով մեծանում է
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունն զգալիորեն մեծանում է D614G մուտացիայի հետեւանքով: Հետազոտողների եզրակացությունները սեպտեմբերի 23-ին հրապարակվել են medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում։
Հյուսթոնի (Տեխասի նահանգ) մեթոդական հոսպիտալի մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ավելի քան 5 հազար մանրէահիմք: Նրանք հանգել են այն եզրակացության, որ Հյուսթոնում կորոնավիրուսի տարածումը մինչ այս պահը տեղի է ունեցել երկու ալիքով, որոնցից մեկը տեղի է ունեցել գարնանը, իսկ երկրորդը՝ այս տարվա ամռանը: Հետազոտություններն սկսվել են տակավին մարտին:
Հիվանդների 99 տոկոսի մոտ, որոնք վարակվել են կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ, հայտնաբերվել է դրա մուտացիան, որն ստացել է D614G կոդային անվանումը: Գիտնականները նշում են, որ այդ մուտացիայի դեպքում զգալիորեն աճում է COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունն, այսինքն՝ ավելանում է վիրուսի մասնիկների քանակը, որոնք վարակվելիս հայտնվում են մարդու օրվանիզմում:
Մասնագետները նշում են, որ վիրուսային ծանրաբեռնությունը մեծացնում է վիրուսի տարածման արագությունը: Ըստ որում նրանք կապ չեն հայտնաբերել մարդու օրգանիզմում վիրուսի մասնիկների քանակի եւ դրա հարուցած հիվանդության ծանրության միջեւ: Այդ հետազոտության արդյունքներն այս պահին հաստատված չեն անկախ փորձագետների կողմից: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել էր, որ մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի շուրջ 22 եզակի մուտացիաներ:
Դրանց թվում առավել լայն տարածվածներն են P314L-ը եւ D614G-ը: «Ռուսաստանի եւ արտասահմանյան երկրների տարածքում SARS-CoV-2 վիրուսի մանրամասն համեմատությունը հաստատում է, որ վիրուսի մանրէահիմքերի հենց Արեւմտյան Եվրոպայի տարածքում շրջանառվող տարբերակներն են, որոնք մեծավ մասամբ արդեն ունեցել են P314L (գեն ORF1b) եւ D614G (գեն S) մուտացիաները, որ 2020 թվականի մարտին եւ ապրիլին զանգվածայնորեն բերվել Ռուսաստան»,- նշել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: