
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում պացիենտ է մահացել. կորոնավիրուսի հետազոտության արդյունքը եղել է բացասական

Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:
Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել:
https://www.facebook.com/ministryofhealthcare/photos/a.1455069768067481/2589677181273395/?type=3&theater