Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել կարանտինի մեջ գտնվող անձանց կողքին աշխատող բժիշկներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների կողքին գտնվող բժիշկներին: Նախարարը շնորհակալական խոսքը հղել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիների պարտադրված «հանգիստը» կազմակերպողներին՝ իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանի գլխավորությամբ, որոնք այս օրերին գործուղվել են տարբեր ուղղություններով. Դավիթ Կարապետյան՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ տնօրեն, Հովհաննես Զոհրաբյան՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ տնօրեն, Գևորգ Սիմոնյան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն և մնացած բոլորին»,-նշել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031