Սունկը հարուստ է սրտի աշխատանքի համար անհրաժեշտ կալիումով, B խմբի վիտամիններով, բացի այդ, շամպինիոնն օգտակար է ճարպակալման դեպքում, ասում են Յարոսլավլի «РЖД-Медицина» կլինիկայի սննդաբան Մարիա Լեբեդևան և սննդաբան Քրիստինա Պլոտնիկովան։
Ճիշտ և հավասարակշռված սնունդը, ինչպես նաև օգտակար միկրոէլեմենտներով հարուստ սուպերմթերքները օգտակար են իմունիտետը վերականգնելու համար, ըստ shantnews-ի՝ ասում է նյարդաբան, մանկաբույժ Օլգա Հոֆմանը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է տնային պայմաններում օրգանիզմն ամրացնելու գաղտնիքները։
Արհեստական քաղցրացուցիչները կապված են սրտի հիվանդությունների բարձր ռիսկի հետ և «չպետք է դիտարկվեն որպես շաքարավազի առողջ և անվտանգ այլընտրանք»: The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սորբոնի Փարիզ-հյուսիս համալսարանի մասնագետները՝ կատարած ուսումնասիրությունների հիման վրա։
Մազերը կարող են թափվել ոչ միայն հորմոնալ խանգարումների կամ սթրեսի, այլև նույնիսկ քաղցրավենիքի հանդեպ սիրո պատճառով, ասում է կենսաքիմիկոս, մանկական և մեծահասակների սնուցման ոլորտի փորձագետ Աննա Չիտանավան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում:
Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Գինզբուրգը «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նշել է մի ըմպելիք, որը մեծագույն վտանգ է ներկայացնում տարեց մարդկանց համար։ Ըստ նրա՝ դա ալկոհոլն է։
Առողջապահության նախարարությունն առաջարկում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ։ Օրինագիծն արդեն շրջանառության մեջ է. այն հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Վատ տեսողությունը կարող է լինել շաքարախտի, լյարդի վնասման և այլ լուրջ հիվանդությունների ախտանիշներից մեկը, ասել է նյարդաբան Օլգա Հոֆմանը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա նշել է նաև այլ հիվանդություններ, որոնց մասին կարող է ազդարարել աչքերի վիճակը։
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում մշակվել և պաշտոնապես գրանցվել է սննդի «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:
Բավականաչափ քանակությամբ բանջարեղենի եւ մրգերի կանոնավոր գործածումը, որոնք հարուստ են սննդային թելքերով եւ վիտամիններով, գրեթե 10 տոկոսով նվազեցնում է մահվան ռիսկը:
Տաք ցնցուղը և պարանոցի, քունքերի և ճակատի մերսումը կօգնեն թեթևացնել ցավը միգրենի նոպաների ժամանակ, ասել է ակադեմիկոս, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը։ Ura.ru-ին տված հարցազրույցում նա նշել է միգրենի ցավերը մեղմացնելու այլ հասանելի միջոցներ ևս:
Ընդունված է համարել, որ համեղ բաները չեն կարող առողջարար լինել։ Այդպես է նաև շաուրմայի դեպքում. դրա համեղ բաղադրիչները գործնականում նման հնարավորություն չեն տալիս: Բայց մի շտապեք եզրակացություններ անել: Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան խոսել է շաուրմայի օգտակարության մասին:
Առողջության նկատմամբ անզգույշ վերաբերմունքը, աղի ու ցավազրկողների չարաշահումը կարող են հանգեցնել երիկամների հիվանդության, «Մոսկվա 24»-ին ասել է թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։
Շաքարախտի ժամանակ ոտքերի թմրությունը կարող է հանգեցնել անդամահատման և մահվան, զգուշացրել է էնդոկրինոլոգ Մուշթաքուր Ռահմանը։ Health Shared բժշկական պորտալում հրապարակված տեսանյութում նա խոսել է այս զգացողության մահացու վտանգի մասին։
Սննդարար նյութերով հարուստ սպիտակուցներ, մանրաթելեր, կալցիում և B-վիտամիններ, սոյայի կանոնավոր օգտագործումն օգտակար է ոսկրերի ամրության և սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու համար, ասում են դիետոլոգներ Լորեն Մանաքերը և Թոբի Ամիդորը:
Դդմիկը չի կարելի չարաշահել գաստրիտի դեպքում, քանի որ այն ավելի շատ վնաս կհասցնի առողջությանը, քան օգուտ, զգուշացրել է սննդաբան Եվգենի Արզամասցևը։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նա նշել է մարդկանց այս և մի քանի այլ կատեգորիաներ, որոնք պետք է զգուշորեն ներառեն այս մթերքը իրենց սննդի մեջ։
Գայանե Սահակյանը նշեց, որ իրենք կատարել են որոշակի կետերում մոնիթորինգ և չունեն ջրի որակական որևէ փոփոխություն:
Խոլեստերինի մակարդակի վերահսկումը սիրտը և արյան անոթները հիվանդություններից պաշտպանելու լավ միջոց է: Ըստ shantnews-ի՝ բժիշկները հաճախ խոլեստերինը բաժանում են «լավ» և «վատ» տեսակների: Вести լրատվամիջոցի փոխանցմամբ՝ խոլեստերինը մեկ նյութ է, սակայն դրա որակը կախված է նրանից, թե որ լիպոպրոտեինն է այն տեղափոխում:
Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ GlyNAC պարունակող հավելումները՝ գլիկինի և N-ացետիլցիստեինի համադրությունը, դանդաղեցնում են ծերացումը և կանխում տարիքային հիվանդությունների զարգացումը: Ըստ shantnews-ի՝ հետազոտության արդյունքները հրապարակված են The Journals of Gerontology Series A-ում:
Հայաստանում կորոնավիրուսային ցուցանիշներն, օգոստոսի սկզբից սկսած, կայուն աճում են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ վերջին 14 օրվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, գրանցվել է մոտ 23 տոկոս աճ: Ավելի վաղ այդ աճն ընդամենը 10-12 տոկոս էր:
Հնդկաձավարի օգտագործման պատճառով կարող են առաջանալ այրոց, գազեր և այլ տհաճ հետևանքներ, վստահ է էնդոկրինոլոգ, սննդաբան Նատալյա Լազուրենկոն։ Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ նա խոսել է «Մոսկվա-24»-ին տված հարցազրույցում։
Սննդաբան Իրինա Պիսարյովան Ura.ru-ին տված հարցազրույցում անվանել է մեթոդ, որը կօգնի դանդաղեցնել մաշկի ծերացումը։
Դպրոցականին պետք է տալ բանջարեղեն, միրգ, պանիր և ջուր, խորհուրդ է տվել դիետոլոգ Նատալյա Կրուգլովան։ Վերջինս News.ru-ին տված հարցազրույցում նշել է դպրոցականների համար ամենաօգտակար խորտիկը:
ОРТЕКА օրթոպեդիկ առաջին պրոֆեսիոնալ սրահների ցանցի վիրաբույժ-ֆլեբոլոգ Արմեն Ավագյանը Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ ոտքերը խաչած նստելու սովորությունը վտանգավոր է:
Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան URA.RU-ին տված հարցազրույցում խոսել է մրգի չափից ավելի օգտագործման վտանգների մասին։
Ցելյուլիտը կարող է առաջանալ սննդակարգում կաթնամթերքի ավելցուկի, սթրեսի պատճառով, և ոչ միայն: Այս մասին ասել է սննդաբան, փորձագետ, կենսաքիմիկոս Աննա Չիտանավան Lenta.ru-ին տված հարցազրույցում: Նա թվարկել է կոսմետիկ թերության առաջացման ոչ ակնհայտ ու վտանգավոր պատճառները։
Միջերկրածովյան դիետան լավ է երիկամների առողջության պահպանման համար։ Ամեն օր կերեք ամբողջական ձավարեղեն և շաբաթական մի քանի անգամ լոբազգիներ կերեք։ Արժե նաև սննդակարգում ներառել կենդանական սպիտակուցի աղբյուրներ՝ սպիտակ միս և ձուկ: Անպայման սննդակարգում ավելացրեք սեզոնային մրգեր և բանջարեղեն, որոշ ընկույզներ:
Ածխաջրերով հարուստ որոշ մթերքներ հատկապես վնասակար են կազմվածքի համար, նշում են դիետոլոգները։ Eat This, Not That! կայքում նրանք նշել են հինգ մթերքի անուն:
Իմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ռուսական թիմի կազմում մտնող գիտնականները ցույց են տվել, որ շաբաթական 150 րոպե ֆիզիկական ակտիվությունը կարող է փոխել մարդու կենսաբանական տարիքը մի քանի տարով։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ իրենց ստացած տվյալները կարող են բարելավել ուսանող տարիքի աղջիկների կյանքի որակը, խուսափել ապագա սոմատիկ հիվանդություններից և զգալիորեն բարձրացնել նրանց վերարտադրողական ֆունկցիան, հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
Սելենը և այլ վիտամիններ, ինչպիսիք են վիտամին E-ն, մանգանը, ցինկը և պղինձը, նույնպես օգնում են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։ Մեր օրգանիզմի բազմաթիվ համակարգերի, այդ թվում՝ իմունային համակարգի աշխատանքի մեջ ներգրավված կարևոր տարրը երկաթն է, որը մենք կարող ենք համալրել՝ ուտելով միս, լոլիկ, ընդեղեն և ծովամթերք: