Բժիշկը` հղիության ընթացքում թռիչքի վտանգների մասին
Գինեկոլոգ Վիկտորյա Դեմենտիեւան խոսել է տարածված այն կարծիքի մասին, որ հղիության ընթացքում ավելի լավ է՝ կանայք ինքնաթիռ չնստեն։
Ըստ shantnews-ի՝ Gazeta.Ru-ին տված հարցազրույցում բժիշկը բացատրել է նման ճանապարհորդությունների հետ կապված ռիսկերը և նշել, որ միայն հղիության կրիտիկական փուլերում արժե հրաժարվել թռիչքից։
Այսպես, թռիչքների համար ամենաանվտանգ շրջանը երկրորդ եռամսյակն է, բացատրել է բժիշկը։
Նման ուղևորություններից պետք է հրաժարվել նաև այն դեպքերում, երբ խոսքը բարձր պերինատալ ռիսկի հղիության մասին է, օրինակ՝ ուշ վերարտադրողական տարիքում։
«Օրինակ, տոքսիկոզն ինքնին պատճառ չէ պլանավորված թռիչքը չեղարկելու համար, բայց անհրաժեշտ է հաշվի առնել դրսևորումների ծանրությունը, փսխման առկայությունը», – ասաց Դեմենտիևան:
Բացի այդ, անհրաժեշտ է գնահատել առաջարկվող սննդամթերքի որակը, պիտանելիության ժամկետներին համապատասխանությունը և այլն։ Թռիչքից առաջ կարևոր է նաև կապ հաստատել բժշկի հետ՝ ներկա իրավիճակը քննարկելու համար, ամփոփել է բժիշկը։
Ավելի վաղ գինեկոլոգ Իլոնա Դովգալը հայտարարել էր, որ հղիության ընթացքում թռիչքները և ծովային արձակուրդները որոշ դեպքերում կարող են ուղեկցվել ապագա մոր և երեխայի առողջության համար վտանգներով։