Տնային աշխատանքների պատճառով առաջացած սթրեսը կնոջ սրտի կաթվածի գործոններից է
Սթրեսը, որը պայմանավորված է տնային գործերով, կարող է հանգեցնել կանանց մոտ սրտանոթային հիվանդության զարգացմանը, ներառյալ մեծացնում է սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը: Այս մասին, ըստ shantnews-ի՝ Telegram-ի իր ալիքում հայտնել է ՌԴ ԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ վաստակավոր դոկտոր, Օքսանա Դրապկինան։
Գիտնականները վերլուծել են Շվեյցարիայի 450 հազար հիվանդների տվյալները և եկել այն եզրակացության, որ կանանց մոտ ավելի քիչ հավանական է սրտի հիվանդությունը, քան տղամարդկանց, բայց երբ դա տեղի է ունենում, ապա կանանց մոտ հիվանդությունը շատ ավելի բարդ է ընթանում։
«Սրտի իշեմիկ հիվանդությունը կանանց մոտ զարգանում է վեցից ութ տարի ուշ, քան տղամարդկանց մոտ»,- գրել է մասնագետը։
Ըստ Դրապկինայի՝ վերջին տասնամյակների ընթացքում գիտնականները հայտնաբերել են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի մի քանի գործոններ՝ «վաղ դաշտան և վաղ դաշտանադադար, դեռահասների հղիություն, վիժումներ, հիստերէկտոմիա (արգանդի հեռացում) , կրծքագեղձի քաղցկեղի բուժում, աուտոիմուն և ռևմատիկ հիվանդություններ, դեպրեսիա և կենցաղային սթրես»: