
Ինչպես վարվել հանգստյան օրերին հանկարծակի ատամի ցավի դեպքում

Ամառանոցում հանգստանալիս կարող եք հանդիպել ատամնաբուժական խնդիրների, այդ թվում՝ անսպասելի սուր ցավի և լնդերի բորբոքման՝ անսովոր սննդի առատությունից: Այս մասին, ըստ shantnews-ի՝ Газета.Ru-ին ասել է Inwhite Medical-ի ատամնաբույժ-թերապեւտ Ալբինա Դոնցովան։
«Եթե ձեզ մոտ սուր ատամի ցավ է առաջացել, ապա, իհարկե, պետք է անհապաղ զանգահարել ատամնաբույժին կամ դիմել մոտակա կլինիկա: Մինչ դուք ժամադրության եք սպասում, թույլատրելի է օգտագործել ցավազրկողներ, կարող եք ցավոտ տեղը ողողել քլորիխիդինով 30-60 վայրկյան (զգույշ եղեք՝ անհապաղ դադարեցրեք ողողումը, եթե ցավը մեծանա»,- ասել է բժիշկը։
Ատամնաբույժի խոսքով՝ չի կարելի ժողովրդական բաղադրատոմսերով ջրածնի պերօքսիդ և թուրմեր օգտագործել, ինչպես նաև ցավոտ տեղում որևէ բան կիրառել։ Հակառակ դեպքում կա բորբոքման տարածման կամ օրգանիզմ նոր վարակի ներթափանցման վտանգ:
«Եթե ձեր լնդերը ցավում են, եթե դրանք բորբոքված են, ապա կրկին ողողումը քլորիխիդինով կամ միրամիստինով, բուժումը հատուկ գելերով կամ քսուքներով (solcoseryl, metrogil denta և այլն) կօգնի։ Դրանք կարելի է և պետք է գնել դեղատնից մինչև տուն գնալը»,- խորհուրդ է տվել բժիշկը։
Ալբինա Դոնցովան ընդգծել է, որ այս բոլոր միջոցառումները ժամանակավոր են, և միայն ատամնաբույժը կարող է ճիշտ ախտորոշել խնդիրը և օգնել դրա լուծմանը։