
Նշվել է քնելու իդեալական դիրքը ստամոքսի և աղիների համար

Ձախ կողքի վրա քնելն օգտակար է ստամոքսի և աղիների համար, ասում է սննդաբան Ալի Ռամադանը։ Նրա կարծիքը մեջբերում է Huffington Post-ը։
Մասնագետի խոսքով՝ եթե քնում եք ձախ կողքի վրա, ստամոքսը և ստամոքսահյութը մնում են կերակրափողից ներքև՝ դրանով իսկ նվազեցնելով այրոցի և մարսողության խանգարման վտանգը։
«Այս դիրքը նաև թուլացնում է մեջքի ճնշումը և իդեալական է հղի կանանց համար, քանի որ այն բարելավում է արյան հոսքը սրտի, պտղի և երիկամների միջև», – ըստ shantnews-ի՝ ավելացրել է Ռամադանը:
Նա խորհուրդ է տվել գիշերը ձախ կողքի պառկել այն մարդկանց, ովքեր խռմփացնում են, ունեն մարսողական խնդիրներ կամ արյան բարձր ճնշում։
Ռամադանը նաև նշել է, որ մեջքի վրա քնելն ամրացնում է ողնաշարը։