Որոնք են արևայրուքի հետ անհամատեղելի հիվանդությունները
Բժշկական գիտությունների դոկտոր, մաշկաբան Յուլիա Գալիամովան ռուսներին խորհուրդ է տվել 45-50 տարեկանից հետո դադարեցնել արևայրուք ընդունել։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա պատմել է նաև, թե ինչ հիվանդություններ ունեցողներին է խստիվ արգելվում երկար մնալ արևի տակ։
«Այդպիսի հիվանդություններից են կարմիր գայլախտը, սկլերոդերման, ֆոտոալերգիկ դերմատիտը, որոնք առաջանում կամ սրվում են արևից:
Ես ուշադրություն կդարձնեի նաև նրանց, ովքեր ունեն դիսպլաստիկ նևուս և նրանց, ովքեր ունեն հարյուրից ավելի խալեր իրենց մարմնի վրա։ Ես նաև նրանց խորհուրդ չեմ տալիս արևային լոգանք ընդունել»,- կիսվել է Lenta.ru-ի զրուցակիցը։
Գալիամովան ասել է, որ եթե խոսում ենք առողջ մարդկանց մասին, ապա հակացուցումները վերաբերում են նրանց, ովքեր ունեն շատ շեկ մազեր, բաց աչքեր և բաց մաշկ։
«Ընդհանուր առմամբ հակացուցված է նման մարդկանց արևայրուք ընդունելը։ Չնայած իմ փորձից ելնելով՝ նրանք համառորեն արևայրուք են ընդունում՝ իրենց կարմիր դարձնելով, ինչպես խեցգետինը»,- հավելել է մաշկաբանը։
Բժիշկը նաև ասել է, որ 45-50 տարեկանից հետո արգելվում է արևայրուք ընդունել։
«Որովհետև արդեն մաշկի պաշտպանությունը նույնը չէ, և մեծանում է տարբեր քաղցկեղների առաջացման վտանգը։ Արևը կարող է և՛ հրահրել, և՛ սաստկացնել այն։ Ուստի նման մարդկանց նույնպես խորհուրդ չեմ տալիս շատ արևայրուք ընդունել։ Դուրս եկեք արևի տակ և նստեք ստվերում», – ըստ shantnews-ի՝ եզրափակել է Գալիամովան: