Բաժիններ՝

Ինչպես վարվել ավելորդ քաշի և շատ ուտելու հետ. սննդաբան

Սննդաբան Անաստասիա Եգորովան խորհուրդներ է տվել, թե ինչպես վարվել ավելորդ քաշի և շատ ուտելու հետ։

Kp.ru կայքին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ մարդիկ հաճախ սովի կեղծ զգացումը շփոթում են իսկականի հետ։ Այդ կապակցությամբ նա խորհուրդ է տվել ափսեի կեսն ուտելուց հետո դադար տալ, իսկ եթե մեկ րոպե անց քաղցած ես զգում, ապա պետք է ուտել մնացած չափաբաժնի կեսը։

Բացի դրանից, Եգորովան խորհուրդ է տվել գրել այն հրահրող գործոնները, որոնք ստիպում են ձեզ գնալ խոհանոց՝ թխվածքաբլիթներ փնտրելու։

Նրա խոսքով, սովորաբար նման հրահրիչները քիչ են լինում՝ ընդամենը երկու-երեք, և դրանք անընդհատ կրկնվում են։ Շատակերության գրքում արժե մանրամասնորեն արձանագրել այն ապրումներն ու մտքերը, որոնք սովի արտահերթ նոպա են հրահրում։ Ժամանակի ընթացքում, երբ պատճառահետևանքային կապերը պարզ են դառնում, արժե նախօրոք նվազեցնել սթրեսի մակարդակը:

Դիետոլոգը նաեւ խորհուրդ է տվել չբացակայել առաջին կերակուրից եւ հրաժարվել ձեթով տապակած ուտեստներից, ինչպես նաեւ ապխտած մսից ու պատրաստի կիսաֆաբրիկատներից։ Բացի դրանից, խորհուրդ չի տրվում ուտել «ընկերակցության համար», եթե ախորժակ չկա, ըստ shantnews-ի՝  գրում է RT-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս