Վիտամին D-ն կարող է նվազեցնել սրտի կաթվածի ռիսկը 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ

Վիտամին D-ն կարող է նվազեցնել սրտի հիվանդության վտանգը 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Այս եզրակացությանն են հանգել Ավստրալիայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները: Ուսումնասիրությունը, ըստ shantnews-ի՝ հրապարակվել է BMJ-ում:

«Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վիտամին D-ի հավելումը նվազեցնում է սրտանոթային լուրջ բարդությունների առաջացման վտանգը, և նման դեղամիջոցների արդյունավետությունն ավելի բարձր է դառնում սրտի դեղամիջոցներ ընդունող հիվանդների մոտ»,- նշել են գիտնականներն իրենց զեկույցում։

Ուսումնասիրությունն իրականացվել է վեց տարվա ընթացքում՝ 2014-ից 2020 թվականներին, որին մասնակցել են 60-ից 84 տարեկան ավելի քան 21․000 ավստրալացիներ:

Գիտնականները պարզել են, որ հետազոտության ընթացքում վիտամին D3 ընդունած անձանց 6%-ի մոտ ախտորոշվել են սրտանոթային հիվանդությունների սուր դեպքեր, ինչպիսիք են սրտի կաթվածը և ինսուլտը: Այս թիվը ներառում էր նաև սրտի և արյան անոթների հիվանդություններից մահերը։ Նման լուրջ դեպքերի տեսակարար կշիռը պլացեբո խմբում մի փոքր ավելի բարձր է եղել՝ 6,6%:

Միևնույն ժամանակ, սրտի կաթվածի հաճախականությունը 19%-ով ավելի ցածր է եղել նրանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով ընդունել են վիտամինը բոլոր հինգ տարիների ընթացքում:

«Նախկինում պատահական փորձարկումները չեն կարողացել ցույց տալ, որ վիտամինային հավելումները և, մասնավորապես, վիտամին D-ն օգտակար են սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, բայց մենք այժմ գիտենք, որ նման եզրակացությունները վաղաժամ էին», – ասում է հետազոտական ​​խմբի ղեկավար, պրոֆեսոր Ռեյչել Նայլը:

Տեսանյութեր

Լրահոս