Դիետոլոգը խորհուրդ է տվել օրական մի քանի թեյի գդալ մայոնեզ ուտել
Մայոնեզը պատրաստվում է բուսական յուղերի հիման վրա, որոնք նպաստում են մարմնի բոլոր համակարգերի աշխատանքին։ Ուստի, չնայած յուղայնության բարձր պարունակությանը, այն առողջարար մթերք է, ասել է սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը։
«2-3 թեյի գդալ մայոնեզը կօգնի օրգանիզմին բավարար քանակությամբ առողջ ճարպեր ստանալ»,- ըստ shantnews-ի՝ Gazeta.Ru-ին ասել է նա։
Մասնագետի խոսքով՝ մայոնեզում առաջին հերթին օգտակար է մթերքի մեջ պարունակվող խոլեստերինը՝ շնորհիվ ձվի դեղնուցի։ Այն անհրաժեշտ է բջիջների բնականոն գործունեության համար և, բացի այդ, օգնում է օրգանիզմին արտադրել օգտակար նյութեր, ինչպիսիք են՝ վիտամին D-ն, սեռական հորմոնները։
Չհագեցած ճարպերն անհրաժեշտ են նաև տեսողության համար, դրանք նաև առաձգականություն են հաղորդում մաշկին և երիտասարդացնում, ավելացրել է Կաբանովը։
Նա նշել է՝ միշտ չէ, որ անհրաժեշտ է նվազեցնել մթերքի ճարպային պարունակությունը։ Օրինակ, եթե մայոնեզը փոխարինում եք 20-25% թթվասերով , ապա այս դեպքում սպառողին վնասում են կենդանական ծագման հագեցած անառողջ ճարպերը, որոնք հարուստ են, մասնավորապես, կաթնամթերքում։