Բուժում Գերմանիայում. Առաջին անգամ Եվրոպայում. իմպլանտը զգուշացնում է սրտի ինֆարկտի մասին

Բադ Քրոցինգեն Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայում (Համալսարանական Սրտաբանական Կենտրոն, ՀՍԿ) առաջին անգամ Եվրոպայում հիվանդ օրգանիզմում տեղադրվել է մի սարք, որն ի վիճակի է կռահել սրտի ինֆարկտի մասին դեռևս մինչև առաջին նախանշանները:

Փոքրիկ սարքը հասկանում է սրտի անբավարար արյան շրջանառությունը և զգուշացնում հիվանդին ակուստիկ և վիզուալ կերպով:

Փոքրիկ սարքը կոչվում է Guardian, այն տեղադրվում է կրծքավանդակի շրջանում սրտի էլեկտրոստիմուլյատորի պես և ամրացվում սրտին բարակ լարերով: Իմպլանտը զգում է սրտի արյան շրջանառության անբավարարությունը և զգուշացնում է հիվանդին ակուստիկ և վիզուալ կերպով: Սրտի պսակաձև խցանված անոթները ճիշտ ժամանակին հնարավոր է բացել սրտի կատետերիզացիայի լաբորատորիայում, այնպես որ կարելի է խուսափել սրտի ինֆարկտից:

ՀՍԿ սրտաբանության և անոթաբանության № 1 կլինիկայի բուժական գծով տնօրենի տեղակալ պրոֆ.դոկ. Մանֆրեդ Զեհնդերի աշխատանքային խումբը, համագործակցելով ԱՄՆ բազում կլինիկաների հետ, էապես նպաստել է սարքի մշակմանն ու պատրաստմանը:

Կարդացեք նաև

«Մեր նպատակն է կրճատել առաջին իսկ ախտանշանների և բժշկական միջամտության միջև ընկած ժամանակահատվածը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Իսկ Գարդիանի օգնությամբ մեզ կհաջողվի իրականացնել վերոնշյալ մտահաղացումը», – կարծում է սրտաբանը:

Սարքը օգտակար կլինի այն բոլոր հիվանդների համար, ովքեր պատկանում են հատկապես անոթային խցանում ունեցողների բարձր ռիսկայնությամբ խմբին, կամ էլ նրանց համար, ում մոտ առաջին ինֆարկտի ժամանակ կամ բացակայել են ախտանիշները, կամ էլ դրանք եղել են բավականին ատիպիկ: Կշահեն նաև այն հիվանդները, որոնց դեպքում մեծ է վնասված սրտի պատճառով հնարավոր ինֆարկտից մահանալու հավանականությունը:
Գարդիանի դեպքում խոսքը գնում է բուժման մի մեթոդի մասին, որը հնարավոր է կիրառել միայն ամերիկյան արտոնագրող կառույցի FDA խիստ վերահսկողության և վերջինիս կողմից առաջադրվող նախապայմանների կատարման դեպքում: Մինչ այժմ վերահսկվող գիտական ուսումնասիրության շրջանակներում սարքը կիրառվում է հատուկ ընտրված հիվանդների համար, ովքեր հատկապես կշահեն դրանից:

Դեռևս ընթացքի մեջ գտնվող այս ուսումնասիրությանը ԱՄՆ-ում մասնակցում են 80 կենտրոններ, մինչ այժմ ներգրավվել են գրեթե 500 հիվանդ:
Մոտավոր 20 հիվանդների մոտ արդեն հաջողվել է համապատասխան վաղաժամ ինտերվենցիայի շնորհիվ կանգնեցնել, ինչպես նաև կանխել ինֆարկտը:
“Մենք հպարտ ենք, որ տվյալ հայեցակարգի շնորհիվ, որ ծնվել է Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում, տասը տարի շարունակ հետազոտություններից ու մշակումներից հետո հնարավոր եղավ եվրոպացի երկու հիվանդների հաջողությամբ տեղադրել այս իմպլանտը: Սա հաջողությամբ պսակված պատմություն է, որն ապագայում ինֆարկտի վտանգի տակ գտնվող հիվանդների բուժման մեջ հսկայական նշանակություն կունենա”,- ուրախությամբ նշում է պրոֆ. Ցեհենդերը:

Ծանոթություն: Այսպես կոչված սրտամկանի ինֆարկտը համարվում է սրտի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը: Տարեկան 250.000 հիվանդներից մահանում են արդեն իսկ 30-40%, նախքան նրանց կտեղափոխեն հիվանդանոց:

Յուրաքանչյուր կաթված հանգեցնում է սրտամկանի հյուսվածքի մահանալուն, իսկ արդյունքում նաև` սրտային անբավարարության:

Եթե ինֆարկտից հետո մեկ ժամվա ընթացքում հիվանդներին հասցնեն սրտի կատետրային լաբորատորիա, ապա այսօր հնարավոր կլինի խոչընդոտել ինֆարկտի տարածումն ու առաջխաղացումը: Խնդիրը կայանում է նրանում, որ հիվանդներից շատերը նախապես ախտանիշներ չեն զգում կամ անտեսում են դրանք երկար ժամանակ:

7777

Տեսանյութեր

Լրահոս