Բաժիններ՝

Չափավոր հիպերտոնիայի դեպքում ճնշումը կարգավորող հաբերը կարող են վնասել

Չափավոր հիպերտոնիայով տառապող անձինք հաբեր ընդունելու անհրաժեշտություն չունեն, նրանք պարզապես պետք է փոխեն կենսակերպը, եւ դա պետք է հաշվի առնեն բոլոր բժիշկները, ովքեր շտապում են հաբեր նշանակել: Այս մասին գրում է Free Press Journal-ը՝ վկայակոչելով մասնագետների ուսումնասիրությունների արդյունքները:

Ընդ որում, պրեպարատները մեծացնում են երկրորդային ազդեցությունների ռիսկը: Ողջ աշխարհում չափահաս մարդկանց մինչեւ 40%-ն ունի հիպերտոնիա, եւ դրանցից կեսի մոտ դրա չափավոր ձեւն է: Հիպերտոնիայի զարգացման ցածր ռիսկի առկայությունը նշանակում է, որ հիվանդի մոտ սրտանոթային, երիկամային հիվանդություններ եւ դիաբետ չեն ախտորոշվել: Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ճնշումը չափել տանը, փոխել կենսակերպը՝ զբաղվել սպորտով եւ ճիշտ սնվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930