
Նոր դեղահաբ` վատ տրամադրության դեմ

Առաջին անգամ վատ տրամադրության դեմ դեղահաբի կլինիկական փորձարկումներ են իրականացվում: Մարդու տրամադրությունը բարձրացնող դեղահաբը, ըստ Քվինսլենդի ու Մելբուրնի համալսարանների գիտնականների՝ էականորեն տարբերվում է բոլորին հայտնի հակադեպրեսանտներից: Գիտնականները նշում են, որ դեղահաբը բոլորովին այլ կառուցվածք ունի և այն փորձարկումների արդյունքում ցույց կտա իր արդյունավետությունը: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ հայտնի փաստ է, որ մարդկության 2/3-ի վրա հակադեպրեսանտները ազդեցություն չեն ունենում: Ավելին՝ մի շարք մասնագետներ նշում են, որ դրանք բացասական ազդեցություն են ունենում սրտանոթային համակարգի, քնի որակի վրա: Անքնության գլխավոր պատճառներից մեկը, ըստ որոշ գիտնականների, համարվում է հենց հակադեպրեսանտների չարաշահումը: Բացի այդ՝ մասնագետները նշում են, որ հակադեպրեսանտների չարաշահման ու դրա արդյունավետության բացակայության արդյունքում տեղի ունենում ինքնասպանությունների զգալի մասը:
Դեղահաբը մշակող գիտնականների խումբը, սակայն, նշում է, որ կլինիկական փորձարկումները հաջող են անցնում և իրենք շուտով կներկայացնեն գերհզոր միջոց վատ տրամադրության դեմ: Այն բաղկացած է լինելու միայն բնական հավելումներից և չի վնասելու մարդու առողջությանը: