Բաժիններ՝

Ո՞ր տարիքում է սկսվում օրգանիզմի ծերացումը

Ծերացման գործընթացն ուղղակիորեն կախված է օրգանիզմում միելինի՝ նյարդային բջիջների պաշտպանիչ նյութի արտադրությունից: Ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ արդեն 39 տարեկանից սկսած միելինի արտադրությունն օրգանիզմում նվազում է, ինչը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի, սիրտ-անոթային ու հենաշարժողական համակարգերի աշխատանքի վրա, նվազում է մկանների առաձգականությունը:

Առողջ կենսակերպը, ճիշտ սննդակարգը, ըստ գիտնականների, պահպանում են առողջությունը, սակայն չեն կարող ավելացնել կյանքի տեւողությունը, թեեւ մի շարք հետազոտողներ էլ կարծում են, որ ծերացման գործընթացը խիստ անհատական է, եւ չի կարելի ընդհանուր չափանիշներ սահմանել:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնակնների մի խումբ էլ այն կարծիքին է, որ ճիշտ սննդակարգը, սպորտն ու լավ քունը կարող են դանդաղեցնել ծերացման գործընթացը բջջային մակարդակում: Առողջ կենսակերպն անգամ կարող է օգնել սթրեսի բացասական հետեւանքները չեզոքացնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930