Բաժիններ՝

12 առողջարար ու հետաքրքիր փաստ շոկոլադի մասին

Շոկոլադի մասին բոլորը չէ, որ միանշանակ կարծիք ունեն: Մի մասը նշում է, որ այն նպաստում է ավելորդ քաշին, մյուսները նշում են, որ այն վնասակար է ատամների համար, երրորդ խումբն ասում է, թե այն վնաս է մարսողության համակարգին ու աղեստամոքսային տրակտին ու նպաստում է դիաբետի զարգացմանը: Բոլոր դեպքերում չափավոր օգտագործելու դեպքում այն օգտակար է: Օրինակ, մուգ շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդատներ, իսկ, օրինակ, կաթնային շոկոլադն ունի բարձր կալորիականություն՝ կաթի շնորհիվ: Այս բոլորը հաշվի առնելով Aroxj.am-ը  ներկայացնում է շոկոլադի օգտակար հատկությունները, որոնք հավաքագրվել են տարբեր ուսումնասիրություններից: Եվ այպես սկսենք.

Շոկոլադը՝ որպես ցավազրկող
Ամեն անգամ, երբ մենք մեկ կտոր շոկոլադ ենք ուտում, այն ստամոքսում առաջացնում է, այսպես կոչված, «երջանկության էլիքսիր», որի ազդակները ստանում է ուղեղը: Սա բացատրվում է էնդորֆինի լրացուցիչ քանակության արտադրությամբ: Այն իր հերթին բարձրացնում է տրամադրությունն և օրգանիզմում մեղմում է բոլոր տեսակի ցավերը: Ցավազրկման հատկությունը զուտ կենսաբանական պրոցեսի արդյունք է, այլ ոչ հոգեբանական:

Շոկոլադը՝ որպես հակադիաբետիկ
Բոլորը պնդում են, որ շոկոլադը նպաստում է դիաբետի առաջացմանը, սակայն գիտնականների բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ շոկոլադում կան ֆլավոնոիդներ, որոնք ունեն հակաօքսիդանտի ֆունկցիա: Այս ֆունկցիայի միջոցով դրանք դառնում են հակաբորբոքայիններ, որոնք նվազեցնում են դիաբետի հավանականությունը օրգանիզմում ինսուլինի նկատմամբ զգայունության բարձրացման միջոցով: Այնպես, որ ըստ մի շարք ուսումնասիրությունների, եթե շոկոլադը պարունակում է բնական կակաո, ապա այն ոչ թե նպաստում է դիաբետի առաջացմանը, այլ հակառակը՝ խոչընդոտում է դրան:

Շոկոլադը՝ որպես մաշկի երիտասարդացման միջոց
Գերմանացի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել՝ հասկանալու համար, թե ինչպես է շոկոլադը ազդում արտաքին տեսքի վրա: Համաձայն նրանց փորձարկումների՝ շոկոլադը ունի մաշկը երիտասարդացնելու յուրահատուկ հատկություն: Բանն այն է, որ փորձերի արդյունքում գերմանացիները պարզել են, որ շոկոլադում պարունակվող կակաոն ուլտամանուշակագույն ճառագայթները ներքաշելու ունակություն ունի: Ըստ այդմ, գիտնականները նշում են, որ շոկոլադը թույլ չի տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին վնասել մաշկը, քանի որ դրանք կարծես «ներծծում է» իր մեջ: Սրա արդյունքում մաշկը չի ծերանում ու չի հիվանդանում ժամանակից շուտ:

Շոկոլադ՝ վիագրայի փոխարեն
Տարբեր երկրներից հավաքված գիտնականների խումբը ուսումնասիրություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ այն զույգերը, որոնք ավելի հաճախ են օգտագործում շոկոլադ ունեն ավելի հագեցած սեռական կյանք: Գիտնականները փորձ են անցկացրել 30 զույգերի միջև: 15 զույգին ամեն օր տվել են 200 գրամ մուգ շոկոլադ, մյուս 15 զույգը երեք շաբաթ ընդհանրապես չի օգտագործել շոկոլադ: Արդյունքում այն զույգերը, որոնք 3 շաբաթվա ընթացքում ամեն օր կերել են 200 գրամ շոկոլադ յուրաքանչյուր շաբաթ սեքսով զբաղվել են 4-6 անգամ, այն զույգերը որոնք չեն օգտագործել շոկոլադ 1-3 անգամ: Ավելին շոկոլադ ուտող զույգերը խոստովանել են, որ օրվա ընթացքում սովորականից ավելի շատ են մտածել սեքսի մասին, իսկ մյուս խումբը ներկայացնող զույգերի խոստովանմամբ, նրանք օրվա ընթացքում առհասարակ չեն մտածել սեքսի մասին:

Շոկոլադը՝ էներգիայի աղբյուր
Շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին և տեոբրոմին, որոնք էներգիայի հզոր աղբյուր են: Որքան մուգ է շոկոլադը, այնքան շատ է էներգիան: Ավելին՝ մյուս էներգետիկներից շոկոլադը տարբերվում է նրանով, որ այն մի քանի ժամ հետո ձեզ «չի դատարկում» ու թուլացնում, ինչը հատուկ է այլ էներգետիկ հյութերին ու արհեստական հավելումներին:

Ամբողությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս