«Տասնյակ տարիների ընթացքում տրանսպորտի զարգացումը, սննդի փոփոխությունը, արդյունաբերության զարգացումը, սթրեսները, այդ ամենը նպաստում են, որ տեղի ունենան գեների փոփոխություններ: Գենային մուտացիաներն այդ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում»,-ասաց էնդոկրինոլոգը:
Եղանակային փոփոխությունները, տոթ տարածքներում գտնվելն ու սթրեսային իրավիճակները գլխացավ առաջացնող պատճառներից ընդամենը մի քանիսն են: Ցավալի է, սակայն գրեթե բոլորն էլ առերեսվել են այս ցավին: Ի՞նչ անել, երբ սաստիկ գլխացավ է առաջանում:
Հակաբիոտիկների վաճառքը դեղատներում առանց դեղատոմսի կարգելվի: «Դեղերի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 15-ից հետո, հակաբիոտիկների դուրսգրումը դեղատոմսով չիրականացնելու դեպքում տույժեր եւ տուգանքներ կսահմանվեն:
Արյունն ու արյունատար անոթները մաքրելու համար ժողովրդական բժշկությունը ձեզ է առաջարկում մի հրաշալի բաղադրատոմս: Այս դեղամիջոցի բաղադրության մեջ են մտնում ընդամենը երկու բաղադրիչներ:
Մազերն առաջինն են ենթարկվում շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը։ Անկախ նրանից՝ ուզո՞ւմ եք դա, թե՞ ոչ, դրանք դառնում են թույլ, կորցնում են փայլը և սկսում թափվել։
Սան Դիեգոյի կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Գալոն իր գործընկերների հետ պարզել է, որ մաշկի վերին շերտի վրա ապրող անվնաս բակտերիաները կարող են բորբոքումներ առաջացնել և հանգեցնել բշտիկների առաջացման, հատկապես՝ հայտնվելով փակ և յուղոտ միջավայրում, ինչպիսիք են մազերի ծակոտկենները: Օդի բացակայությունը հանգեցնում է նրան, որ Propionibacterium ակնեն մաշկային յուղը վերածում է ճարպաթթուների, որոնք ակտիվացնում են հարևան […]
Մրգերից շատերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչի պատճառով էլ նիհարել ցանկացողները հաճախ բացառում են դրանք իրենց սննդակարգից:
Բժիշկ Վոնգի խոսքերով՝ մեր սիրտը ստեղծված է զարկելու համար: Ինչպես յուրաքանչյուր օրգան, սիրտը նույնպես ժամանակի ընթացքում հոգնում է: Եթե ստիպեք սրտին ավելի արագ աշխատել, չի նշանակում, որ այն ավելի երկար կապրի: Բարձրացնելով մեքենայի արագությունը՝ չեք երկարացնում դրա «կյանքը»: Եթե ցանկանում եք երկար ապրել՝ քնեք:
Վիտամին B12-ի անբավարար քանակը բավական տարածված խնդիր է։ Այս վիտամինը էրիթրոցիտների արտադրման գլխավոր դերակատարն է. վերջիններս օրգանիզմում «տարածում են» թթվածինը, իսկ մենք առանց թթվածնի չենք կարող ապրել։
Լինում են դեպքեր, երբ մարդու տրամադրությունն առանց որևէ պատճառի ընկնում է: Այս դեպքում մարդիկ առաջին հերթին՝ փորձում են գտնել «վիտամիններ», որոնք կպայքարեն վատ տրամադրության դեմ: Այս վիտամինները հաճախ սնունդի տեսքով են լինում:
Այս դեղամիջոցի պատրաստման գործընթացը հեշտ է և պարզ: Բացի այդ, դեղամիջոցի համար անհրաժեշտ բաղադրիչները հասանելի են բոլորին: Ավելին, այս միջոցը կարելի է օգտագործել կարճատեսության դեպքում:
Շիլան պատրաստելու համար թվարկված բաղադրիչների վրա անհրաժեշտ է ավելացնել եռացած ջուր 1։3 հարաբերակցությամբ և եփել 5 րոպե, ծածկել այն և թողնել թրմվի։ Առավոտյան քաղցած վիճակում մեկ բաժակ կիտրոնով տաք ջուր խմեք, 20 րոպե անց նախաճաշեք։
Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու տարբերակ ունեք՝ դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի օգնությանը կամ էլ խցանումներից ինքնուրույն ազատվել։
Ացտեկները շոկոլադն անվանում էին «Աստվածների կերակուր»:
Վաղ թե ուշ բոլոր դիետաները հանգեցնում են օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսի խանգարումների և ավելորդ քաշի վերադարձի: Այս ամենից խուսափելու համար պետք է նախևառաջ կարգավորել սննդակարգը, չափավոր ուտել և ակտիվ կյանք վարել, որոնք անպատճառ կհանգեցնեն ավելորդ քաշի կորստի:
Մրսածության առաջին նախանշանները կարող են ի հայտ գալ անհարմար պահի՝ քննությունից, աշխատանքային հանդիպումից կամ ժամադրությունից առաջ: Նման պահերին առաջին հերթին՝ վազում ենք դեղատուն՝ մրսածության դեմ դեղամիջոցներ ձեռք բերելու:
Ձմռան ամիսներին օրգանիզմում կուտակված վնասակար տարրերի քանակը մեծանում է ֆիզիկական ակտիվության պակասից: Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է մաքրող պրոցեդուրաներ կատարելը: Այս դեղամիջոցը նաև լավացնում է նյութափոխանակությունը, մաքրում է օրգանիզմը տոքսիններից:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լորա Բեյլիի և ՀԲ առողջապահական թիմի ղեկավար, առողջապահության գլխավոր մասնագետ Սուսաննա Հայրապետյանի հետ քննարկել է հետագա համագործակցության տեսլականը։
Որոշ դեղամիջոցներ կարող են բազմազան կողմնակի ազդեցություններ ունենալ։ Մասնավորապես, ըստ կայքի, կարող են առաջանալ երիկամների վնասվածքներ. երիկամները կենսական կարևոր օրգաններից են։ Կայքը ներկայացրել է 10 ամենատարածված դեղամիջոցները, որոնք, ըստ կայքի, կարող են վնասել օրգանիզմին։
Նկատի ունեցեք, որ լյարդի մաքրումն առավել արդյունավետ դարձնելու համար սննդակարգ անհրաժեշտ է ներառել մթերք, որը մաքրում է լյարդը՝ բազուկ, գազար, խնձոր, կաղամբ, սև սալոր, սպանախ։ Օգտակար է նաև մսեղենի և կաթնամթերքի օգտագործման սահմանափակումը։
Հյութն օգնում է ամրացնել իմունային համակարգը, վերականգնել էներգիան։ Այն շատ հեշտ է պատրաստել, սակայն մի թերություն ունի՝ համեղ չէ։ Սակայն գիտակցելով դրա օգտակարությունն առողջության համար՝ մեծ նշանակություն չեք հաղորդի այս թերությանը։
Ինչպես ասել է Լենինը, համացանցում հայտնվող մեջբերումների գլխավոր խնդիրն այն է, որ բոլորը դրան միանգամից հավատում են։ Օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր, բրազիլացի օնկոլոգ Դրաուզիլլիո Վարելլան ասել է. «Այսօր մենք աշխարհում 5 անգամ ավելի շատ գումար ենք ծախսում տղամարդկային անկարողության և կանանց կրծքերի սիլիկոնների, քան Ալցհեյմերի հիվանդության համար։ Մի քանի տարի անց մենք կունենանք մեծ կրծքերով տատիկներ և ամուր սեռական օրգաններով տղամարդիկ, բայց նրանցից որևէ մեկը չի կարողանա հիշել, թե ինչի համար է դա իրեն անհրաժեշտ»։ Տնային աշխատանք՝ Նոբելյան մրցանակի կայքում գտեք այսպիսի մրցանակակրի։
Ընդունված է ձավարեղենը, լոբազգիները, ընդեղենը և սերմերն օգտակար համարել։ Այսպիսի մթերքը շատ երկրներում և մշակույթներում համարվում է հիմնական սնունդ։ Իհարկե, դժվար է վիճել այս սննդամթերքի օգտակարության մասին, սակայն այս դեպքում ուշադրությունը կկենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ դրանք պարունակում են նյութեր, որոնք խոչընդոտում են օգտակար նյութերի ամբողջական ներծծմանը և յուրացմանը։
Ջրի մաքրման ամենատարածված միջոցը եղել է և մնում է ջրի եռացումը, որի ընթացքում մի շարք բակտերիաներ մեռնում են, իջնում է ջրի մեջ քլորի մակարդակը, ջուրը փափկում է: Սակայն եռացրած ջրի բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծանր մետաղները ոչ մի կերպ դուրս չեն գալիս ջրից, իսկ քլորի որոշ մասնիկներ կարող են կապի մեջ մտնել այլ էլեմենտների հետ և վերածվել չափազանց վնասակար տարրերի:
Հայաստանում գերժամանակակից սարքավորումներով հագեցած արյունաբանական կենտրոնը հնարավորություն կտա բուժել ոչ միայն Հայաստանի, այլ նաև ուրիշ երկրներից ժամանած երեխաների: ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարինե Ալեսը:
Հայաստանում արյունաբանական ժամանանակից կենտրոնի կառուցմամբ իրականացել է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի երազանքներից մեկը: ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքում լրագրողների շրջայցի ընթացքում ՀՀ առաջին տիկինն ընդգծեց, որ վերջապես կատարվել է իր երազանքը, քանի որ կենտրոնի հին մասնաշենքում պայմանները բավարար չէին պատշաճ և որակյալ բուժում ապահովելու համար:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների` խոցելի խմբերի շրջանակներում (խրոնիկ հիվանդներ, տարեցներ, մանկատան սաներ, ծերեր, բուժանձնակազմ) կիրականցվեն պատվաստումներ, որպեսզի նրանց մոտ բարդությունների դեպքերը կրճատվեն, երբ այս խմբերի պատվաստումները վերջանան, յուրաքանչյուր անհատ, ըստ ցանկության, կարող է պատվաստվել: Պատվաստումները, ըստ երևույթին, կիրականցվեն մինչև նոյեմբերի կես:
Ծերացման արդյունքում մարդիկ սկսում են խնդիրների ունենալ լսողության հետ։ Խնդիրը կարող է լրջանալ և բացասական ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա։
Մոլորակի բնակչության գրեթե կեսը տառապում է հոդացավերից: Նման խնդիրներ կարող են առաջանալ տարատեսակ վնասվածքների, ձգումների, բորբոքային գործընթացների, աղային կուտակումների և այլ պատճառով:
«Տարեկան 1 մլն դոլար պետք է այս երեխաներին բուժելու համար. պետությունը չի կարողանում այդ ծախսերը հոգալ: Իհարկե, ես գտնում եմ տարբեր բարերարների, ամաչելով՝ ստիպողական գումար եմ հավաքում, բայց այլ տարբերակ չկա: Պետք է մեխանիզմ մշակել, որ ոչ մեկին դժվարություն չլինի, ու ամսական 100 դրամ հավաքելով՝ լուծենք այս խնդիրը»: