Գլխացավի 5 տեսակ և դրանցից արագ ազատվելու եղանակներ

Adme.ru-ն գրում է, որ գլխացավից ազատվելու համար հարկավոր է հասկանալ ցավի տեսակը, պատճառը և համապատասխան քայլեր ձեռնարկել։

1. Լարվածության հետևանքով առաջացող գլխացավ։ Սա գլխացավի ամենատարածված տեսակն է։

Նշանները։ Սովորաբար ցավը թույլ է։ Գլխի վերին հատվածում ճնշում է զգացվում։ Կարող է թվալ, թե ճակատի և աչքերի մկանների խիստ լարված են և չի ստացվի թուլացնել դրանք։ Ինտենսիվությունը հաճախ մեծանում է երեկոյան ժամերին։

Կարդացեք նաև

Պատճառները։ Այս գլխացավը կարող է լինել ուժեղ սթրեսի, գերհյուծվածության, երկար ժամանակ գլխի սխալ դիրք պատճառով։ Հաճախ կապված է իրանի և գլխի մկանների վնասվածքների հետ։

Ինչպես ազատվել։ Այսպիսի գլխացավից ազատվելու համար, որպես կանոն, արդյունավետ միջոց են ցավազրկողները։ Բայց հարկավոր է ուշադիր լինել և չչարաշահել դրանց օգտագործումը։ Եթե գլխացավը հաճախ է առաջանում և չի անցնում երկար ժամանակ, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Փորձեք ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, երկար ժամանակ անցկացրեք դրում, ազատվեք սթրեսից։

2. Սինուսային գլխացավ։ Առաջանում է քթի բորբոքման դեպքում։ Ուղեկցվում է ջերմությամբ, դեմքի այտուցներով, լարվածությամբ ճակատում և այտոսկրերում։

Նշանները։ Առաջանում է ուժեղ լարվածություն ճակատի, հոնքերի, աչքերի տակի հատվածում։ Գլխի կտրուկ շարժման կամ առաջ գալու դեպքում ցավն ուժեղանում է։ Քթով հնարավոր չէ շնչել, առկա է մշտական հոգնածություն։

Պատճառները։ Առաջանում է բորբոքման և վարակների դեպքում։ Անանցանելիության հետևանքով ճնշում է առաջանում, իսկ թթվածնի անբավարար քանակը հանգեցնում է հոգնածության։ Կարող է առաջանալ որպես բարդություն մրսածությունից հետո, կամ սեզոնային ալերգիայի պատճառ լինել։

Ինչպես բուժել։ Այս ցավը հազվադեպ է ինքնուրույն անցնում։ Եթե գլխացավն ալերգիայի հետևանք է, կարող են օգնել հակաալերգիկ միջոցները։ Այս դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

3. Միգրեն։ Միգրենի նշաններն առաջանում են նոպայի ժամանակ, որը զարգացման 4 աստիճան ունի։ Առաջինի դեպքում հիվանդը զգում է գրգռվածություն, հոգնածություն, շատ ուտելու ցանկություն կամ առհասարակ ուտելու ցանկության բացակայություն։ Սա տևում է 1-2 օր։ Երկրորդ աստիճանի դեպքում հիվանդը դառնում է լուսազգայուն, զգում է թմրություն, կարող են խնդիրներ առաջանալ խոսքի հետ։ Տևում է մինչև 30 րոպե։ Երրորդի դեպքում զգում է հոգնածություն. խնդիրներ կենտրոնանալու հետ։ Չորրորդ աստիճանի ընթացքում առաջանում է ուժեղ գլխացավ։

Պատճառները։ Սա հիմնականում ուղեղի անոթների խանգարման հետևանք է, մեծ դեր ունի նաև գենետիկ նախատրամադրվածությունը։

Ինչպես բուժել։ Միգրենի ամբողջական բուժման մեթոդ գոյություն չունի։ Ոոշ դեպքերում այն կարող է ինքնուրույն անցնել։ Իրավիճակը թեթևացնելու համար մի շարք դեղամիջոցներ կան, որոնք պետք է նշանակի բժիշկը։

4. Կլաստերային գլխացավ։ Սա հազվադեպ է հանդիպում։

Նշանները։ Աչքերի հատվածում գլխացավը հիմնականում առաջանում է գիշերային ժամերին, որպես կանոն՝ գլխի մի հատվածում։ Աչքերը կարող են կարմրել, հայտնվում են արցունքներ, ուժեղ լուսազգայունություն։ Կարող է տևել 15 րոպեից մինչև 1 ժամ, կրկնվել ամեն օր։

Պատճառները հայտնի չեն։ Խնդիրը կարող է կապված լինել մարդու կենսաբանական ժամացույցի հետ, քանի որ ցավն առաջանում է օրվա որոշակի ժամերի։

Ինչպես բուժել։ Գլխացավի այս տեսակը բուժելն առավել բարդ է։ Բուժումը կատարվում է բացառապես բժշկի ցուցումով։

5. Խումհար։ Առաջանում է ալկոհոլի օգտագործման արդյունքում։

Պատճառները։ Կան բազմաթիվ կարծիքներ, թե ինչու է ալկոհոլը նպաստում գլխացավի առաջացմանը։ Դրանցից մեկի համաձայն՝ ալկոհոլը լայնացնում է ուղեղի անոթները և խանգարում սերոտոնինի աշխատանքը։

Ինչպես բուժել։ Լավագույն միջոցը ցավազրկող, ջուր խմելն ու քնելն է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս