6 բան, որ գինեկոլոգները երբեք խորհուրդ չեն տալիս անել
Marketium.ru կայքը գրում է, որ հարկավոր է տարվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ այցելել գինեկոլոգի։ Ուշադրություն դարձրեք նաև այս 6 խորհուրդներին։
1. Մի հատավացեք այն ամենին, ինչ կարդում եք համացանցում։ Որևէ խնդիր ունենալու դեպքում կանայք հաճախ առաջին հերթին դիմում են ոչ թե բժշկին, այլ համացանցի օգնությանը, իսկ այնտեղ կարող եք գտնել ամեն հնարավոր բան։ Գինեկոլոգիական խնդիրներն անհատական են, այդ պատճառով, եթե ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ, հարկավոր է դիմել բժշկի և ոչ թե կարդալ անհայտ անձանց խորհուրդները։ Ինքնաբուժությունը կարող է ավելի շատ վնաս հասցնել։
2. Մարզումից անմիջապես հետո հանեք սպորտային համազգեստը։ Մարզանքն ավարտելուց անմիջապես հետո հարկավոր է հանել մարզահագուստը։ Փորձեք մարզահագուստի տակից բամբակյա որևէ բան կրել։
3. Մի համակերպվեք ցավի զգացողության հետ սեռական հարաբերության ընթացքում։ Եթե սեռական հարաբերության ընթացքում հաճախ կամ միշտ ցավի զգացողություն եք ունենում, մի արհամարհեք այն։ Դրա պատճառ կարող են դառնալ տարբեր հիվանդություններ՝ փորկապություն, միոմաներ, վարակներ, և այլն։ Դիմեք մասնագետի օգնությանը։
4. Ինքներդ մի բուժեք վարակները։ Անսովոր երևույթներ նկատելով՝ կանայք հաճախ են դրանք ընկալում՝ որպես սնկային վարակ, և փորձում ինքնուրույն բուժել այն։ Զգուշացեք. շատ մեծ է հավանականությունը, որ սխալվում եք ախտորոշման հարցում, ինչը նշանակում է, որ կարող եք միայն վատացնել իրավիճակը։
5. Մի կարծեք, թե դաշտանային ցիկլի ընթացքում չափազանց առատ արյունահոսությունը նորմալ է։ Միջինում դաշտանային ցիկլի ընթացքում կորցրած արյան չափը պետք է կազմի 80 մլ։
6. Սթրինգ մի կրեք։ Այսպիսի ներքնազգեստը գրգռում է օրգանները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը