
Օգնում է նյութափոխանակությանը, իմունային համակարգին, բորբոքումների դեպքում

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այս հնդկական ըմպելիքն օգտագործվում է այլընտրանքային բժշկության մեջ՝ իմունիտետը, նյութափոխանակությունը լավացնելու, բորբոքումների դեմ պայքարելու համար։
Բաղադրիչներ.
• 1 ճաշի գդալ սամիթի սերմ
• հիլի 7 տերև
• դարչինի 1 փայտիկ
• 12 մեխակ
• իմբիրի 1 արմատ
• 6 սև պղպեղ
• 6 բաժակ ջուր
• 1 բաժակ կաթ
• մեղր։
Պատրաստման եղանակը։ Սամիթի սերմերը, մեխակը, հիլը, դարչինը, իմբիրը, պղպեղը հարկավոր է դնել տարայի մեջ, ավելացնել ջուրը և եռալուց հետո կրակին թողնել 5-6 րոպե։ Կրակն անջատելուց հետո հարկավոր է թողնել 10 րոպե, ապա ավելացնել մնացած բաղադրիչները, կրակի վրա թողնել 5 րոպե։ Սառելուց հետո հարկավոր է ավելացնել կաթը և մեղրը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը