Հայաստանին բնորոշ հազվադեպ 90 տեսակ հիվանդություն կա

Հազվադեպ հանդիպող հիվանդություններով զբաղվող Եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 29-ը հռչակվել է Հազվադեպ հիվանդությունների դեմ պայքարի օր (Rare Disease Day): Ընտրված օրը պատահական չէ, այն հանդիպում է 4 տարին մեկ անգամ:  ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել հազվադեպ հանդիպող հիվանդությունների խմբի վրա` միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում աջակցելով այս հիվանդների կյանքի որակի բարելավմանը, բուժման առավել արդյունավետ մեթոդների և դեղերի կիրառմամբ: Հազվադեպ հիվանդությունները բժշկական բոլոր ոլորտներում են, դրանց 80 տոկոսը գենետիկական են: Աշխարհում հաշվառվում են շուրջ 5-7 հազար այդպիսի հիվանդություններ, որոնց մի մասը էկզոտիկ է:

Եվրոպական տարածաշրջանում հազվադեպ հանդիպող համարվում են այն հիվանդությունները, երբ տարածվածությունը 2000 բնակչից 1-ն է և ավելի հազվադեպ, իսկ ԱՄՆ-ում` 1500-ից 1-ը:

Հիմք ընդունելով մեր երկրի բնակչության թվաքանակը` առողջապահության նախարարության ոլորտային գլխավոր մասնագետների մասնակցությամբ սահմանվել է Հայաստանին բնորոշ հազվադեպ հիվանդությունների ցանկը` շուրջ 90 տեսակ, վեր հանվել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Կարևորելով տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրականացվող միջոցառումները` Հայաստանում առողջապահության ոլորտի պատասխանատուների առաջնահերթ խնդիրը հիվանդության ժամանակին ախտորոշումն է և մասնագիտական բուժօգնություն կազմակերպումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728