7 «անմեղ» նշան, որոնց տակ լուրջ խնդիրներ են թաքնված
Անուշադրությունը սեփական անձի և առողջության նկատմամբ հաճախ չափազանց թանկ է արժենում։ Marketium.ru կայքը գրում է, որ հարկավոր է ուշադիր լինել օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած փոփոխության նկատմամբ։
1. Ընդհատվող ձեռագիր։ Եթե չի ստացվում տառերը հավասար և հարթ գրել, սա կարող է պարկինսոնի հիվանդության վաղ նշաններից մեկը լինել։ Տառերն ավելի փոքր են դառնում, սեղմվում իրար։ Սա կարող է նշանակել, որ ձեզ համար դժվար է ձեռքը պահել ուղիղ վիճակում։
2. Մաշկի թերություններ։ Մաշկը կարող է չորանալ և թեփոտվել նաև առանց լուրջ պատճառների։ Եթե չեք կարողանում սրա համար լուրջ բացատրություն գտնել, ապա հարկավոր է դիմել մաշկաբանի օգնությանը։ Մաշկային խնդիրների դեպքում կարող եք խնդիրներ ունենալ արյան ճնշման և երիկամների հետ։ Չոր և թեփոտվող մաշկը կարող է վկայել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին։
3. Մրգային բույրի նման հոտ բերանից։ Սա բավական տարօրինակ հանգամանք է, որը կարող է նույնիսկ դրական երևույթ թվալ։ Բայց հարկավոր է զգուշանալ. այս երևույթը կարող հանդիպել դիաբետի սկզբնական շրջանում։ Այս կերպ օրգանիզմը փորձում է օրգանիզմից դուրս հանել շաքարը։
4. Դժվարությամբ եք հաշվում մտքում։ Եթե մտքում հաշվելը ձեզ համար երբեք դժվար չի եղել, և հանկարծ չեք կարողանում հաշվել առանց հաշվիչի օգնության, հարկավոր է անհանգստանալ։ Սա կարող է Ալցհեյմերի հիվանդության առաջին նշաններից մեկը լինել։ Մեկ-երկու անգամը նորմալ է, բայց այս երևույթը չպետք է պարբերաբար կրկնվի։
5. Դժվարությամբ եք բարձրանում աստիճաններով։ Աստիճանները բարձրանալու արդյունքում հևոցի առկայությունը լավ նշան չէ։ Հատկապես, եթե մի քանի ամիս առաջ ամեն ինչ կարգին էր։ Սա կարող է վկայել սրտի հետ կապված խնդիրների մասին։
6. Գլխապտույտ։ Գլխապտույտն առաջանում է տարբեր պատճառներով՝ լարվածություն, ջրի քիչ օգտագործում, ուժասպառություն, կտրուկ վեր կենալ և այլն։ Երբեմն այն կարող է դեղամիջոցներ ընդունելու կողմնակի ազդեցություն լինել։ Բայց եթե գլխացավը հաճախ է անհանգստացնում ձեզ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ բացառելու համար անեմիայի, ներքին ականջում խնդիրների և սրտային անբավարարության առկայությունը։
7. Բնական կարիքները զսպելու անկարողություն։ Սա կարող է վկայել շաքարային դիաբետի վաղ շրջանի, միզուղիների վարակների, քաղցկեղի առկայության մասին։
Հիշեք, որ հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը