Բաժիններ՝

Ուշադրություն դարձրեք այս 10 նշաններին, որոնք ուղարկում է ձեր օրգանիզմը

Marketium.ru կայքը գրում է, որ հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում նշաններին, որոնք ուղարկում է օրգանիզմը։ Կայքը ներկայացրել է 10 նշան, որոնք չի կարելի արհամարհել։

1. Կոշտացում մաշկի տակ։ Կրծքում կոշտացումը կարելի է նկատել վաղ շրջանում, եթե պարբերաբար ստուգեք ինքներդ ձեզ։ Կարևոր է ֆիքսել մաշկի կառուցվածքի ցանկացած փոփոխություն։

2. Մաշկի քոր։ Իմունային համակարգը քաղցկեղն ընկալում է՝ որպես օտար բան և «հարձակում գործում»։ Այդ պատճառով մեծանում է արյան հոսքն ախտահարված հատված։ Այդ հատվածում կարելի է նկատել կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, քոր։

3. Չապաքինվող վերքեր։ Եթե քերծվածքներն ու կտրվածքները երկար ժամանակ չեն ապաքինվում, խնդիրը կարող է լինել քաղցկեղը կամ այլ լուրջ հիվանդություն։ Պարտադիր արյան հետազոտություն անցեք՝ թույլ իմունիտետի պատճառը պարզելու համար։

4. Վերքեր և դուրս տված հատվածներ լեզվին և բերանում։ Բերանի խոռոչի և կոկորդի ցանկացած փոփոխություն պետք է անհանգստացնի։ Դիմեք մասնագետի՝ դրանց առաջացման պատճառը հասկանալու համար։

5. Խնդիրներ կուլ տալու հետ, ախորժակի կորուստ։ Այն ամենը, ինչը զգալիորեն խանգարում է նյութափոխանակությանը, պետք է անհանգստացնի։ Առաջին հերթին՝ նյութափոխանակության հետ կապված խնդիրների պատճառով օրգանիզմը չի կարողանում ստանալ օգտակար նյութերը։ Արդյունքում՝ խանգարվում է իմունային համակարգը, օրգանիզմին չի բավարարում վիտամինների և միկրոէլեմենտների քանակը, ինչը բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր գործառույթների վրա։

6. Փոփոխություններ աղիների աշխատանքում։ Հարկավոր է անհանգստանալ, եթե աղիները երկու օրից ավելի չեն գործում։ Աղիների դատարկման ընթացքում ցավի առկայության, շատ մուգ կամ շատ բաց գույնի, արյան առկայության, փորկապության, դիաերայի դեպքում հարկավոր է հասկանալ, թե ինչն է խնդիրը։

7. Միզարձակման փոփոխություններ։ Ցանկացած փոփոխության պետք է ուշադրություն դարձնել։

8. Արյուն։ Եթե արյունը դաշտանային ցիկլի ընթացքում չի նկատվում, ապա հարկավոր է անհապաղ հետազոտվել։

9. Ձայնի փոփոխություններ։ Քաղցկեղը կարող է հանգեցնել ձայնի տոնայնության փոփոխությունների։

10. Հազ։ Քաղցկեղի մի շարք տեսակներ կարող են հազ առաջացնել, որը հնարավոր չէ բացատրել այլ հիվանդություններով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս