Օրգանիզմի 10 ազդանշան, որոնց հարկավոր է լուրջ վերաբերվել
Մարդու օրգանիզմը բարդ մեխանիզմ է, որը մշտապես տեղեկատվություն է ուղարկում ներքին օրգանների աշխատանքում գրանցվող թերությունների մասին։ Adme.ru-ն ներկայացրել է օրգանիզմի 10 զգուշացնող ազդանշան, որոնց վրա հարկավոր է ուշադրություն դարձնել։
1. Մուգ շրջանակներ աչքերի տակ։ Սրանք կարող են առաջանալ լավ չքնելու արդյունքում. մասնագետները խորհուրդ են տալիս քնել նվազագույնը 7-8 ժամ։ Բայց աչքերի տակի մուգ շրջանակները կարող են այլ պատճառ ունենալ, ինչպես անեմիան, երբ օրգանիզմում չափազանց շատ էրիթրոցիտներ են արտադրվում, ինչի հետևանքով աչքերի տակի մաշկը սկսում է մգանալ։
2. Մատների գույնի փոփոխություն։ Եթե նկատել եք, որ մատները հաճախ են փոխում գույնը, իմացեք, որ դա առանց պատճառի տեղի չի ունենում։ Գոյություն ունի վիճակ, որի դեպքում ցածր ջերմաստիճանն արյունատար անոթների սպազմ է առաջացնում, ինչը հանգեցնում է մատների գույնի փոփոխության։
3. Լղոզված պատկեր։ Եթե աչքերը հաճախ են հոգնում, և սկսում եք նկատել, որ ի վիճակի չեք լինում ճանաչել մարդկանց կամ տեսնել ճանապարհային նշանները նորմալ հեռավորությունից, ամենայն հավանականությամբ, կարճատեսություն կամ աստիգմատիզմ է զարգանում։ Դիմեք ակնաբույժի։
4. Կետեր աչքերի առաջ։ Սրանք անսպասելի են առաջանում, հատկապես վառ լույսի պարագայում։ Եթե սա չի անցնում մեկ շաբաթվա ընթացքում, հարկավոր է ակնաբույժի դիմել։ Սա կարող է վկայել կատարակտի կամ տեսողության հետ կապված այլ լուրջ խնդիրների առկայության մասին։
5. «Երաժշտություն» որովայնում։ Որովայնում ձայների առկայությունը կապված է աղիների գործունեության հետ։ Եթե դա հազվադեպ է հանդիպում, անհանգստանալու կարիք չկա։ Բայց եթե հաճախ եք նկատում այս երևույթը, կամ այն ուղեկցվում է նաև ցավով, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։
6. Մաշկի թեփոտում։ Սա վիտամինների անբավարար քանակի մասին վկայող նշան է։ Վիտամիններով հարուստ սնունդը կարող է մաշկն արագ կարգի բերել։ Եթե մաշկի թեփոտումն ուղեկցվում է քորով, հարկավոր է առանց մտածելու բժշկի դիմել։ Առկա է սնկային հիվանդության հավանականություն։
7. Հոտառության մասնակի կորուստ։ Տարիքի հետ հոտառության սրության կորուստը հիմնականում նյարդային համակարգի վնասման հետևանք է։ Բայց եթե երիտասարդ եք և սկսել եք նկատել, որ կորցնում եք հոտառությունը, հարկավոր է դիմել բժշկի օգնության։ Դա կարող է ուժեղ մրսածության կամ այլ վիրուսային վարակի հետևանք լինել։
8. Կոպի ջղաձգում։ Կոպի շարունակական ջղաձգումը կարող է վկայել աչքի գերծանրաբեռնվածության մասին։ Այս երևույթից ազատվելու համար հարկավոր է սառը ջրով վաննա անել։ Եթե սա չի օգնում, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Հնարավոր է, որ սա նյարդային խանգարման նշան է։
9. Ձայն ականջներում։ Շատերը չեն դիմում բժշկի օգնությանը՝ կարծելով, թե սա չի սպառնում առողջությանը։ Սակայն ականջներում մշտական ձայնը նշան է, որը կարող է պաթոլոգիական վիճակի արդյունք լինել։ Չնայած ամենատարածված պատճառն աղմուկի մշտական ազդեցությունն է՝ կապված մասնագիտական գործունեության հետ։
10. Ուսի հոդի տեղաշարժ։ Սա կարող է ի ծնե էլաստիկության կամ սպորտով զբաղվելու հետևանք լինել, բայց սա վտանգավոր է և կարող է վնասվածքների պատճառ դառնալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը