
Յուրահատուկ բաղադրատոմս, որ մաքրում է աղիները, անոթները, կարգավորում նյութափոխանակությունը

Fithacker.ru կայքը գրում է, որ կեֆիրն ու հնդկաձավարի ալյուրը վաղուց հայտնի են՝ որպես աղիներն ու անոթները մաքրելու միջոց։ Դրանց համադրությունը կարգավորում է նյութափոխանակությունը, ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը։
Ինչպես պատրաստել։ 1 ճաշի գդալ հնդկաձավարի հատիկները հարկավոր է մանրացնել և վերածել ալյուրի, ապա ավելացնել մեկ բաժակ կեֆիր և պահել սառնարանում։
Օգտագործման եղանակը։ Հարկավոր է ընդունել ուտելուց 30 րոպե առաջ։ Բուժման կուրսը պետք է շարունակվի 14 օր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը