Շրթներկի օգտագործման 6 վտանգավոր հետևանք
Շպարվելիս կանայք ամենից հաճախ շրթներկ են օգտագործում։ Fithacker.ru կայքը գրում է, որ շրթներկը թեև գեղեցիկ տեսք է հաղորդում, բայց կարող է վնասել առողջությանը։ Շրթներկերի մեծ մասը կապար է պարունակում, որը վտանգավոր մետաղ է և կարող է վնաս հասցնել առողջությանը։
1. Երիկամային անբավարարություն։ Շրթներկերը կադմիում և քրոմ են պարունակում։ Առաջինի չափազանց մեծ քանակը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության։
2. Ազդեցություն նյարդային համակարգի վրա։ Շրթներկերի մեծ մասը կապար է պարունակում, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա, հանգեցնել ուղեղի վնասման, հորմոնալ անհավասարակշռության և անպտղության։
3. Նավթամթերք։ Որոշ շրթներկերի պատրաստման ընթացքում նաև նավթամթերք է օգտագործվում, որը վնասակար կողմնակի ազդեցություն կարող է ունենալ։ Արդյունքում՝ կարող են առաջանալ էնդոկրին համակարգի խանգարումներ։
4. Կոնսերվանտներ։ Շրթներկը, որը կոնսերվանտներ է պարունակում, առաջացնում է աչքերի գրգռում, հազ, շնչահեղձություն, մաշկի գրգռում։
5. Քիմիական միջոցներ։ Շրթներկի երկար պահպանման համար օգտագործվող քիմիական միջոցները վնասակար կարող են լինել առողջության համար։ Դրանք կոնցերոգեն ազդեցություն են ունեում։
6. Տոքսիններ։ Երբ կինն առանց շրթներկը մաքրելու սնունդ է օգտագործում, օրգանիզմ են ներթափանցում տոքսիններ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը