
Երբեք մի արեք սա. 5 սովորություն, որոնք վնասում են ատամներին

Budetezdorovy.ru կայքը ներկայացրել է 5 սովորություն, որոնք վնասում են ատամներին։
1. Ատամները չափազանց կոպիտ մաքրելը։ Ատամի խոզանակի կոպիտ և կտրուկ շարժումները կարող են վնասել ատամների էմալը՝ առաջացնելով գերզյունություն և ընկալունակություն կարիեսի նկատմամբ։ Խորհուրդ է տրվում օգտագործել ատամի փափուկ խոզանակ և թեթև, շրջանաձև շարժումներ։ Օրվա ընթացքում ատամները հարկավոր է լվանալ նվազագույնը 2 անգամ։
2. Ատամի ագրեսիվ մածուկ։ Ատամի շատ մածուկներ ագրեսիվ նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել ատամները։
3. Ատամները մաքրելու համար նախատեսված թելից հրաժարվելը։ Եթե կարծում եք, թե ատամի խոզանակն ամբողջությամբ կարող է մաքրել ատամները, սխալվում եք։ Ատամները լավ մաքրելու համար օգտագործեք հատուկ թելեր։ Դա կօգի կանխարգելել կարիեսի առաջացումը, լնդերի բորբոքումը և ատամնաքարերի առաջացումը։
4. Գազավորված ըմպելիք։ Սրանք թթուներ են պարունակում, որոնք քայքայում են էմալն ու ատամները։ Հարկավոր է նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը։
5. Սննդամթերք, որը հետքեր է թողնում ատամների վրա։ Այն ամենը, ինչ հետքեր է թողնում սպասքի վրա, կարող է հետքեր թողնել նաև ատամների վրա։ Թեյը, սուրճը, տարբեր սոուսներ, կարմիր գինին այդ մթերքների շարքին են դասվում։ Այս երևույթից խուսափելու համար հարկավոր է ուտելուց հետո լվանալ ատամները։
Նյութը հրապարկման պատրաստեց 168.am-ը